Ես կողքիդ կլինեմ (ֆիլմ, 2012)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ես կողքիդ կլինեմ
ռուս.՝ Я буду рядом
Երկիր Ռուսաստան
 Ուկրաինա
Ժանրդրամա
Թվական2012
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊավել Ռումինով
ՊրոդյուսերՎոլոդիմիր Զելենսկի, Անդրեյ Յակովլև, Գեորգի Մալիկով, Ալեքսեյ Ուչիտել և Լերա Մուլինա
Սցենարի հեղինակՊավել Ռումինով
ԴերակատարներՄարիա Շալաևա, Մարիա Ռաֆայիլովնա Սյոմկինա, Իվան Վոլկով և Միխայիլ Կռիլով
ԿինոընկերությունՍտուդիա Կվարտալ-95, Enjoy Movies և Tvorchesko-proizvodstvennoe obʺedinenie "Rok"?
Տևողություն93 րոպե

«Ես կողքիդ կլինեմ» (ռուս.՝ «Я буду рядом»), 2012 թվականի ռուս-ուկրաինական դրամատիկական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Պավել Ռումինովը։ Ֆիլմը ներկայացվել է «Կինոտավր» 23-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում, որտեղ արժանացել է փառատոնի գլխավոր մրցանակին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իննան ռեստորանի մենեջեր է։ Նրա համար աշխարհի ամենակարևոր մարդը Միտյան է՝ իր 6-ամյա որդին, որին Իննան միայնակ է դաստիարակում։ Մոր և երեխայի միջև ստեղծվել են հուզիչ և հոգատար հարաբերություններ, նրանք ամեն ինչում աջակցում են միմյանց։

Իննան իմանում է, որ անբուժելի հիվանդ է ուղեղի ուռուցքային հիվանդությամբ, և իրեն շատ քիչ ժամանակ է մնացել ապրելու։ Այժմ մոր համար գլխավորն այն է, որ ժամանակ ունենա փոքրիկ Միտյայի համար գտնելու նոր ծնողներ՝ հայր և մայր, հակառակ դեպքում երեխան շուտով կմնա բոլորովին միայնակ։ Իննան երկար ժամանակ զբաղվում է որոնումներով և վերջապես գտնում է անզավակ զույգի, որն իրեն դուր է գալիս։

Իննան մնում է միայնակ իր բնակարանում, շաբաթական երեք անգամ նրան այցելում է հոսպիսի կամավոր, իսկ Միտյային պաշտոնապես հանձնում է նոր ծնողներին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիա Շալաևա – Իննա
  • Ռոման Զենչուկ – Միտյա, Իննայի որդին
  • Մարիա Սյոմկինա – Օլգա, որդեգրող մայր
  • Իվան Վոլկով – Սերգեյ, որդեգրող հայր
  • Միխայիլ Կռիլով – Բորիս, Միտյայի հայրը
  • Ելենա Մորոզովա – Յուլիա, Իննայի ընկերուհին
  • Ալիսա Խազանովա – հոսպիսի կամավոր
  • Լև Բուրակով
  • Անդրեյ Գոլանով
  • Վլադիմիր Կոտով
  • Վալերի Կարավաև
  • Եկատերինա Շչեգլովա
  • Անաստասիա Վոլկոնսկիխ
  • Եկատերինա Նիկիտինա
  • Եվգենի Ակսյոնով
  • Եվա Դանիլովա
  • Դանիիլ Իսակով
  • Անաստասիա Զախարովա

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 – Սոչիի «Կինոտավր» Ռուսական 23-րդ բաց կինոփառատոնի գլխավոր մրցանակ[1]
  • 2012 – Կինոքննադատության և կինոմամուլի «Սպիտակ փիղ» մրցանակ կանացի լավագույն գլխավոր դերի կատարման համար – Մարիա Շալաևա[2]
  • 2013 – ներկայացվել է «Նիկա» մրցանակի կնոջ լավագույն դերակատարման համար - Մարիա Շալաևա
  • 2013 – Թունիսում ռուսական կինոյի փառատոնի մրցանակ լավագույն խաղարկային լիամետրաժ ֆիլմի համար[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Картина Павла Руминова «Я буду рядом» признана лучшим российским фильмом». НТВ.ru. 2012 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
  2. «Четыре слона ушли «Фаусту»». Вечерний Петербург (21 декабря 2012). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. «Фильмы - победители фестиваля». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.