Մարիա Ենոքյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենոքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարիա Ենոքյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27, 1997 (26 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | պարուհի և դերասանուհի |
Աշխատավայր | Շանթ հեռուստաընկերություն |
Մարիա Ռոմենի Ենոքյան (Մաշա Ենոքյան, նոյեմբերի 27, 1997, Երևան, Հայաստան), հայ պարուհի, դերասանուհի, հաղորդավարուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Ենոքյանը ծնվել է Երևանում, 1997 թվականի նոյեմբերի 27-ին։ Չորս տարեկանից հաճախել է «Մարինա» նորաձևության կենտրոն, մասնակցել է մանկական նորաձևության ցուցադրումների, գեղեցկության մրցույթների, արժանացել է գլխավոր մրցանակների։
Չորս տարեկան հասակից հաճախել է «Մարինա» նորաձևության կենտրոն, մասնակցել է բազմաթիվ մանկական նորաձևության ցուցադրումների, գեղեցկության մրցույթների, արժանացել է գլխավոր մրցանակների։ Նույն ժամանակաընթացքում հրավիրվել է «Պրոմեթևս» հեռուստաընկերություն, որտեղ «Այստեղ, այնտեղ և այլուր» մանկական հաղորդաշարում վարել է «Օգտակար խորհուրդներ մայրիկներին» էջը, որից հետո «Բարի լույս, Հայաստան» ծրագրում վարել է մանկական լուրերի էջը։
2002 թվականին Մարիա Ենոքյանը մասնակցել է «Միսս և միստր Հայաստան», «Հայաստանի թոփ մոդել» մանկական մրցույթներին և արժանացել մրցանակների, ոսկե աստղի։
Մի քանի տարի անց Մարիա Ենոքյանը «ATV» հեռուստաընկերությամբ վարել է «Տանը մենակ» հաղորդումը։ Յոթ տարեկանից պարել է մանկական ֆիլհարմոնիայի «Ստայլ» համույթում, ելույթ է ունեցել սպորտային պարերի մրցույթներին, արժանացել է առաջին մրցանակների։
2007 թվականին Հայաստանում անցկացվող Իսպանիայի պարերի մրցույթին և Հայաստանի առաջին պարային օլիմպիադային արժանացել է առաջին մրցանակներին։
2009 թվականին որպես պարող իր մասնակցությունն է ունեցել «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված տաղանդ» նախագծին և որպես մրցանակ արժանացել ԱՄՆ «Դիսնեյ Լենդ» ուղևորության մրցանակին։
2010 թվականին Կիև քաղաքում որպես պարող մասնակցել է Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին։ 2011 թվականին Մարիա Ենոքյանը Առաջին ազգային մանկական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն մանկական հաղորդավար» մրցանակի[1]։
2011-2012 թվականներին մասնակցել է Մանկական Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի նախընտրական փուլին։ 2013 թվականին մենահամերգներ է ունեցել Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում[2]։
2015 թվականին ավարտել է Երևանի Շավարշ Սիմոնյանի անվան թիվ 112 ավագ դպրոցը։
2015 թվականից Մարիա Ենոքյանը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաշա Ենոքյանն ամwuսնացել է 2023 թվականի օգոստոսի 10-ին, երաժիշտ, պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանի հետ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մարիա Ենոքյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
- ↑ «ՄԱՐԻԱ ԵՆՈՔՅԱՆ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
- ↑ Մաշա Ենոքյանի ու Արշավիր Գրիգորյանի հարսանիքի հետաքրքիր մանրամասներն ու պարուհու հուզմունքի պատճառը