Jump to content

Դոմենային անուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ենթատիրույթային անունից)
Այս հոդվածը դոմենային անվան մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Դոմեն (այլ կիրառումներ)։
Դոմենային անվան տարբեր մակարդակները ցուցադրող սխեմա։

Դոմենային անունը կամ ենթատիրույթային անունը նույնականացնող տեքստային գրություն, որը սահմանում է Համացանցում վարչական ինքնավարության, լիազորության և վերահսկման տիրույթը։ Դոմենային անվանումները կառուցվում են ըստ Դոմենային անվանումների համակարգի (DNS) կանոնների և գործառությների։

Դոմենային անունները օգտագործվում են տարբեր նպատակենրով և ըստ այդ ունեն տարբեր կիրառելություն` կախված հասցեավորման նպատակներից։ Ընդհանուր դեպքում, ենթատիրույթային անվան հետևում գտնվում է ցանցային հանգույց (IP ռեսուրս), օրինակ․ Համացանցին միացված անձնական համակարգիչ, որևէ ցանցային ծառայություններ մատուցող սեռվեր, վեբ կայքի հասանելիություն ապահովող սեռվեր, կամ բուն կայքը։

Դոմենային անունները կառուցվում են հիերարխիկ սկզբունքով (այստեղից ենթատիրույթի, ենթադոմենի կամ սաբդոմենի հասկացողությունը)։ Հիերարխիայի ամենավերևում գտնվում է, գլխավոր (արմատական) դոմենը (անգլ.՝ DNS root), որը անուն չունի։ Առաջին մակարդակի դոմենները, անվանվում են վերին մակարդակի դոմեններ (անգլ.՝ top-level domains (TLDs))։ Տարբերում են ընդհանուր վերին դոմեններ (generic top-level domain (gTLDs)), օրինակ հայտնի com, info, net և org, և երկրի կոդից բաղկացած, ազգային դոմեններ (country code top-level domains (ccTLDs)), օրինակ․ Հայաստանինը՝ .am, ԱՄՆինը՝ .us, Ռուսաստանինը՝ .ru։ Նշված վերին մակարդակի դոմեններից ցած, գտնվում են 2-րդ և 3-րդ մակարդակի դոմեններ, որոնք որպես կանոն, կարող են օգտագործել վերջնական օգտագործողների կողմից, որոնք ուզում են միացնել լոկալ ցանկը Համացանցին, ստեղծել հրապարակավ հասանելի ռեսուրսներ, օրինակ ունենալ վեբ կայք։ Նման հասցների գրանցումը, կազմակերպվում է դոմենային անվան գրանցողը (domain name registrar), ով վաճառում է իր ծառայությունները իրավաբանական և ֆիզիկական անձանց։ Որոշ երկրներ, ընդհանուր դեպքում վաճառում են, միայն 3-րդ մակարդակի դոմենային անվանումներ, օրինակ Մեծ Բրիտանիայի հայտնի, .co.uk, այլ երկրներում, 2-րդ մակարդակի դոմենային անունը, տրամադրում են միայն երկրում գրանցված, իրավաբանական անձանց, որոշակի ստուգումներից հետո։

Չնայած դոմենային անվանումների համակարգը զգայուն չէ մեծատառ և փոքրատառ անվանումների հանդեպ, տեքստում ավելի սահուն ընկալվելու համար, դոմենային անվանումները ընդունված է գրել փոքրատառ։ Օգտագործման հեշտացման համար, դոմենային անվան վերջին կետը, հաճախ կարելի է բաց թողնել (օրինակ «hy.wikipedia.org», «hy.wikipedia.org.»-ի փոխարեն)։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]