Ենթապասիոնարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ենթապասիոնարներ, էթնոգենեզի պասիոնար տեսության մեջ անձինք, որոնք անկարող են շրջակա միջավայրից բավարար քանակով էներգիա կլանեն և այդ պատճառով չեն կարողանում լիակատար հարմարվել միջավայրում։ Ենթապասիոնարությունը (այսինքն՝ էներգիայի պակասը) արտահայտվում է բնազդական փափագները զսպելու անկարողությամբ, ապահասարակական պահվածքով, մանկաբուծությամբ, սերնդի անբավարար խնամությամբ։ Բոլոր դարաշրջաններում նման տիպի մարդիկ լավ հայտնի են և հանդիպվում են բոլոր էթնոսների մոտ։ Նրանց անվանում են թափառականներ, բոկակեցիկներ և այլն։ Սովորաբար նրանց կարելի է հանդիպել խոշոր քաղաքներում, որտեղ կա հնարավորություն ապրել առանց աշխատելու, այլ զվարճանալ և գոյատևել որպես մանկաբույծ։ Ենթապասիոնարների նման կուտակումը ալկոհոլամոլության, սիտուացիոն հանցագործության, թմրամոլության, զանգվածային անկարգությունների պատճառ է հանդիսանում։ Ենթապասիոնարների այդ բոլոր հատկանիշները սեփական փափագների վերահսկման անկարողության արդյունք են, նույնիսկ եթե դրանց բավարարումը ի վնաս է անմիջապես իրենց և շրջապատող մարդկանց[1]։

Ենթապասիոնարները էներգապակաս տիպի առանձնյակներ են ի տարբերություն պասիոնարների՝ էներգաավելցուկային տիպի անձանց[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]