Ենթաձայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ենթաձայն (ռուս.՝ подголосок), երաժշտական բազմաձայն հյուսվածքում'

  1. հիմնական եղանակի ճյուղավորումից գոյացող տարբերակ-եղանակը, որ երբեմն միաձուլվում է հիմնականի հետ, երբեմն՝ ինքնուրույնանում։ Ենթաձայնային պոլիֆոնիան ռուսական, և, մասամբ, ուկրաինական ու բելառուսական ժողովրդական երաժշտության ազգային ինքնատիպ հատկանիշներից է՝ դրսևորված նաև կոմպոզիտորների երկերում։
  2. Հիմնական եղանակի հետ ընթացող, նրա առանձին բնորոշ ելևէջներից կամ դրանց տարբերակումներից կազմված ձայնը, որ ընդգծում է հիմնական եղանակի մեղեդիական ինքնատիպությունը։ Այսպիսի Ենթաձայներ իր խմբերգերում հաճախ օգտագործել է Կոմիտասը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 515