Jump to content

Եղնիկի աղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղնիկի աղբյուր

Եղնիկի աղբյուր, աղբյուր նախկին Ելիզավետպոլի նահանգի՝ Ջևանշիրի գավառում, Կասակետ գետից արևելք։ Ավանդության համաձայն՝ այստեղ ամեն տարի մի եղնիկ է եկել ու նստել։ Գյուղացիներն այն անվանել են աստծու կողմից տրված մատաղացու և մորթել և բաժանել են իրար մեջ։ Մի անգամ էլ, իբր թե միսը չեն բաժանել և երկու հոգի վերցրել են իրենց։ Աստված դրանից զայրացել և էլ եղնիկ չի ուղարկել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ էջ 191 — 992 էջ։