Jump to content

Եղիշե Փափանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղիշե Փափանյան
Ծնվել է1875 (1877)
ԾննդավայրԿարին
Մահացել է1915(1915)
Մահվան վայրՄելիտինե
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ, դեղագործ
Պարգևներոս­կե մե­դալ և պատ­վո նշան

Եղիշե Փափանյան (Փափանեսյան, 1875 կամ 1877, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915), հայ դեղագործ, բժիշկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1875 (1877) թվականին, Կա­րին նահանգի կենտրոն Կարին քաղաքում։ Ավարտել է Կոնստանդնուպոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանի դեղագործական բաժինը։ 1902 թվականին Կարինում սեփական դեղատուն է բացել և դեղագործ աշխատել։ Պատրաստել է «փուդ­րափա­փան» (Փափանյանի փոշի) հազի դեղը։ Իտա­լի­այի Պա­լեր­մո քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետից ոսկե մեդալ և պատվո նշան է ստացել։ Մելիտինեում սեփական դեղատուն է ունեցել և դեղագործ աշխատել։

1915 թվականին Մելիտինեում թուրք խաժամուժը նրան կացնահար է արել՝ 39 տարեկանում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նա հատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։