Եկատերինա Կալինչուկ
Եկատերինա Կալինչուկ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | սպորտային մարմնամարզիկ |
Երկիր՝ | ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 2, 1922 |
Ծննդավայր՝ | Q23846031?, Կրապիվենսկի շրջան, Տուլայի նահանգ, Խորհրդային Ռուսաստան |
Մահվան ամսաթիվ՝ | հուլիսի 13, 1997 (74 տարեկան) |
Մահվան վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Եկատերինա Իլարիոնի Կալինչուկ (ռուս.՝ Екатери́на Илларио́новна Калинчу́к, դեկտեմբերի 2, 1922, Q23846031?, Կրապիվենսկի շրջան, Տուլայի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հուլիսի 13, 1997, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային մարմնամարզուհի, XV ամառային օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն[1], սպորտի վաստակավոր վարպետ (1952), ՌՍՖՍՀ վաստակավոր մարզիչ (1952)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ժիտովո գյուղում (ներկայումս՝ Տուլայի մարզի Շչեկինսկի շրջան)։
1936-1951 թվականներին հանդես է եկել որպես Մոսկվայի մարզի «Իսկրա» կամավոր մարզական ընկերության անդամ։ Եղել է ՌՍՖՍՀ բացարձակ չեմպիոնուհի (1947), հավասարակշռության գերանի վրա վարժությունների և հենացատկի մրցումների Ռուսաստանի չեմպիոնուհի (1948)։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի մարզային մանկավարժական ինստիտուտը։ 1952 թվականին Հելսինկիում անցկացված ամառային օլիմպիական խաղերում դարձել է օլիմպիական չեմպիոն հենացատկում և թիմային առաջնությունում, ինչպես նաև արծաթե մեդալակիր՝ խմբային ազատ վարժություններում[2][3][4]։ Զուգափայտերի վրա վարժություններում ԽՍՀՄ չեմպիոնուհի (1952)։ Հենացատկի մրցումներում համամիութենական առաջնությունների բրոնզե մեդալակիր (1952, 1953, 1954)։ ԽՍՀՄ հավաքականի անդամ մինչև 1956 թվականը.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cita web|url=https://wagymnastics.wikia.com/wiki/Ekaterina_Kalinchuk%7Ctítulo=Ekaterina(չաշխատող հղում) Kalinchuk|fechaacceso=10 de noviembre de 2017|agencia=Comité Olímpico Internacional (COI)
- ↑ Yekaterina Kalinchuk. sports-reference.com
- ↑ Biography of Ekaterina Kalinchuk Արխիվացված 27 Փետրվար 2015 Wayback Machine. sport-necropol.ru
- ↑ "1952 Summer Olympics – Helsinki, Finland – Gymnastics" Արխիվացված 30 Սեպտեմբեր 2007 Wayback Machine. databaseOlympics.com
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Калинчук, Екатерина Илларионовна // Большая олимпийская энциклопедия / автор-составитель В. Л. Штейнбах. — Москва: Олимпия Press, 2006.