Ելենա Ցագրինու
Ելենա Ցագրինու | |
---|---|
Բնօրինակ անուն | հուն․՝ Έλενα Τσαγκρινού |
Ծնվել է | նոյեմբերի 16, 1994 (28 տարեկան) Աթենք, Հունաստան |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի և երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2013-Ներկա օրերս |
Լեյբլ | Feelgood (2013–2017) Panik (2017–Ներկա օրերս) |
Կրթություն | Music School of Pallini? |
Ելենա Ցագրինու (հուն․՝ Έλενα Τσαγκρινού, նոյեմբերի 16, 1994, Աթենք, Հունաստան), հույն երգչուհի, որը 2021 թվականին «El Diablo» երգով ներկայացրել է Կիպրոսը Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում, որը տեղի է ունեցել Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Աթենքում 1994 թվականի նոյեմբերի 16-ին։ 14 տարեկանում մասնակցել է «Greece Got Talent» հեռուստաերաժշտական մրցույթին՝ հասնելով կիսաեզրափակիչ։ 2013 թվականին նա դարձել է «OtherView» խմբի մեներգչուհին[2]։
2017 թվականին Ելենան սկսեց իր սոլո կարիերան՝ թողարկելով «Pame Ap' Tin Arhi» վերնագրով սինգլը, որը գրվել է Դիմիտրիս Կոնտոպուլոսի և Նիկոս Մորաիտիսի կողմից։
Բոլոր այս տարիների ընթացքում նա համագործակցել է բազմաթիվ այլ հայտնի հույն արտիստների հետ, ինչպիսիք են Կոնստանտինոս Արգիրոսը և Մելիսսան[3]։
Եվրատեսիլ 2021 երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի նոյեմբերի 5-ին կիպրական CyBC հեռուստաընկերությունը հաստատեց, որ Ելենան կներկայացնի Կիպրոսը Ռոտերդամում կայանալիք Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում «El Diablo» երգով։ Երգի հեղինակներն են Թոմաս Ստենգաարդը, Ջիմի Թորնֆելդը, Լորել Բարքերը և Օքսան[4]։
Երգչուհու համարի մեջ գերակշռում էր կարմիր գույնը, բեմի մեջտեղում կար հայելային կառույց, որը արտացոլում էր երգչուհուն մեջքից և բազմապատկում պարողների թիվը։ Երգի երկրորդ կեսին բեմի հետևում հայտնվում է «El Diablo» մակագրությունը, որի տառերը բոցավառվում են կրակով։
Եվրատեսիլի 1-ին կիսաեզրափակիչում Ելենան զբաղեցրեց 6-րդ տեղը և դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակչում նա հանդես եկավ 1-ին համարով։ Ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում նա զբաղեցրել է 16-րդ տեղը՝ հավաքելով 94 միավոր։ Երգչուհին ստացել է 12 վարկանիշ Ռուսաստանի և Հունաստանի հեռուստադիտողների կողմից[5]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տեղեկություն |
---|---|
El Diablo - The Album |
|
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարի | Հորիզոնականը չարթերում | Ալբոմ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ՀՈՒՆ [6] | ||||||||||
«Pame Ap' Tin Arhi» | 2018 | — | El Diablo - The Album | |||||||
«Summer Romance» | — | |||||||||
«Paradeisos» | — | |||||||||
«Tsai Me Lemoni» (Dakis-ի հետ) |
2019 | — | ||||||||
«San Lava» (Oge-ի հետ) |
— | |||||||||
«Logia» | — | |||||||||
«Amore» | 2020 | — | ||||||||
«El diablo» | 2021 | 10 | ||||||||
«—» նիշը նշանակում է, որ սինգլը չի հայտնվել չարթերում կամ չի թողարկվել այդ երկրում։ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Eurovision Song Contest - YouTube»։ www.youtube.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-26-ին։ Վերցված է 2020-11-30
- ↑ «Elena Tsagkrinou»։ Europa Song Contest Wiki (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-05-ին։ Վերցված է 2020-11-30
- ↑ «Cyprus: Elena Tsagrinou to Eurovision 2021 with "El Diablo"»։ Eurovisionworld։ 2020-11-25։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-25-ին։ Վերցված է 2020-11-30
- ↑ «Elena Tsagrinou - Cyprus - Rotterdam 2021»։ Eurovision.tv (անգլերեն)։ Վերցված է 2021-05-17
- ↑ Eurovision 2021 Results: Voting & Points
- ↑ Ամենաբարձր հորիզոնականը Հունաստանում։
- «El diablo»:«Official IFPI Charts Digital Singles Chart (Local) Week: 9/2021»։ IFPI Greece։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-18-ին։ Վերցված է 2021-05-02