Ելենա Վերեյսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Նիկոլաևնա Վերեյսկայա
Ծնվել է7(19) դեկտեմբեր 1886
ԾննդավայրՄոսկվա
Վախճանվել է19 սեպտեմբեր 1966 (79 տարեկան)
Վախճանի վայրՌուսաստան, ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Լեզուռուսերեն
Ազգությունռուս
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Ժանրերարձակ

Ելենա Նիկոլաևնա Վերեյսկայա ( աղջկական ազգանուն՝ Կարեևա, 7(19) դեկտեմբեր 1886 - 19 սեպտեմբեր 1966), սովետական մանկագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Կարեևան ծնվել է 1886 թվականին Սանկտ Պետերբուրգում։ Նրա հայրը եղել է հայտնի պատմաբան Ն․Ն․Կարեևը։ Կրթությունը Ելենան ստացել է Շաֆֆեի գիմնազիայում և մասնակցել Բեստուժևյան կանանց դասընթացներին։ 1917-1922 թվականներին ապրել է Սմոլենսկի մոտակայքում գտնվող գյուղում, որտեղ աշխատել է որպես ուսուցչուհի և գրադարանավարուհի։ Այնուհետև նա վերադարձել է Պետրոգրադ։ 1923 թվականից Ս.Յա.Մարշակի ղեկավարությամբ ակտիվ մասնակցել է «մանկագիրների խմբակում»։

Տպագրել սկսել է 1910 թվականին, երբ «Այրատ» ամսագիրը հրապարակել է նրա առաջին բանաստեղծությունը «Կիսաստվերներ․․․կիսաձայներ»։ 1920 թվականներին նրա պատմությունները և բանաստեղծությունները տպագրվել են հայտնի մանկական ամսագրերում «Ազնվասարեկ», «Ոզնի», «Պիոներ» և «Կրակ», օրինակ «Հնդկահավ», «Ժուրկան և Շուրկան»։ Շուտով սկսեց գրել ավելի մեծ աշխատություններ երեխաների համար։ Մինչև պատերազմը նա գրել է «Սերյոժկան գյուղում»(1925թ․), «Բակի Պաշկան»(1929թ․), «Բեսիկ»(հետագայում հրատարակվել է «Տատիկի գաթան» անվան տակ), «Հեղափոխական Տանյան» վիպակները։ Պատերազմից հետո մեծ ճանաչում են ստացել նրա «Երեք աղջիկները» գիրքը, «Երեք դիմանկար» պատմությունը, «Հիշարժան օր» և «Անմոռանալի օր» (1917 թվականի հեղափոխության մասին) վեպերը։ Վերեյսկայի վերջին խոշոր ստեղծագործությունները դարձան «Օտավա» (1959) և «Համայնքի թոռնուհին» (1966)։ 1966 թվականին «Մանկական գրկանություն» հրատարակչությունում հրատարակվել է Ելենա Վերեյսկայի «Սպիտակ մուշտակ» գիրքը, որի մեջ են մտել «Կարայ», «Անակնկալ», «Ճուտիկների ղեկավարը» պատմությունները։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ամուսին - Վերեյսկի Գեորգի Սեմյոնովիչ (1886-1962), գրաֆիկական նկարիչ և գեղանկարիչ, ԽՍՀՄ արվեստի ակադեմիայի ակադեմիկոս
  • Որդի- Վերեյսկի Նիկոլայ Գեորգիևիչ (1912-1996) - երկրաբան, երկրաբանական և հանքաբանական գիտությունների թեկնածու
  • Որդի-Վերեյսկի Օրեստ Գեորգիևիչ (1915-1993)-նկարիչ, գրքային գրաֆիկական նկարիչ
  • Երկրորդ ամուսին - Դունաևսկի Ֆյոդոր Ռոմանովիչ - Խարկովի Համաուկրաինական ինստիտուտի հիմնադիր և տնօրեն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կալաշնիկով Վ.Ա.Վերեյսկայա // Համառոտ գրական հանրագիտարան։ T. 9. - Մ. ՝ Սովետական հանրագիտարան, 1978. - Ստլբ. 187 .
  • Արեսկինա Լ․Ա․ Վերեյսկայա Ելենա Նիոլաևնա// XX դարի ռուս մանկագիրներ։ Կենսաբիբլիոգրաֆիկ բառարան։ - Մ.։ Ֆլինտա; Գիտություն, 1997. - S. 95-96: - ISBN 5-02-011304-2.
  • Վախրոմեեվա Օ.Բ., մանկական գրող Ելենա Նիկոլեևնա Վերեյսկայի պատերազմական տարիների ստեղծագործական կյանքը // Հայրենական և համաշխարհային պատմության պատերազմ և խաղաղություն։ Միջազգային գիտական կոնֆերանսի նյութեր. 2 գլուխ. Նվիրվում է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին։ Սանկտ պետերբուրգ, 2020, էջ 75-84

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]