Ելենա Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելենա Հակոբյան
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մասնագիտացում`բիաթլոնիստ և լողորդ
Երկիր`Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Ukraine.svg Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ`հոկտեմբերի 4, 1969(1969-10-04) (50 տարեկան)
Ծննդավայր`Ենակիևո, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ

Ելենա Հրաչիկի Հակոբյան (հոկտեմբերի 4, 1969(1969-10-04), Ենակիևո, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի մարզուհի, լողի պարալիմպիկ խաղերի չեմպիոն և բազմակի մրցանակակիր, դահուկավազքի և բիաթլոնի Ձմեռային պարալիմպիկ խաղերի կրկնակի մրցանակակիր: Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ (1998): Պարգևատրվել է «Արժանիքների համար» I, II և III աստիճանի շքանշանով[1][2][3] և «Օլգա» II և IIІ աստիճանի շքանշանով[4][5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Հակոբյանը ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 4-ին Ենակիևո քաղաքում: Մանկության տարիներին նրա նախասիրությունները երաժշտությունն ու սպորտն էին։ 14 տարեկանում ընդունվել է Բելգորոդի երաժշտական ուսումնարան։ Բելգորոդում նրա վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել, և նա մեջքի շրջանում դանակի հարված է ստացել, որը թույլ չի տվել նրան ինքնուրույն տեղաշարժվել առանց սայլակի: Չնայած անհնար էր առողջությունն ամբողջությամբ վերականգնել, սակայն Ելենա Հակոբյանն ավարտել է երաժշտական ուսումնարանը, որից հետո ընդունվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Դնեպրոպետրովսկի պետական ինստիտուտ:

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել է աթլետիկայով, դահուկավազքով, բիաթլոնով, բայց ի վերջո լողը ընտրել է որպես իր հիմնական մասնագիտություն: Սկզբում մարզվել է Յուրի Վդովիչենկոյի ղեկավարությամբ, 2001-2005 թվականներին՝ Մարինա և Օլեգ Կուզմինների մոտ, 2005 թվականից նրա հետ աշխատել է Լեոնիդ Մանգերը: Ատլանտայի պարալիմպիկ խաղերում 50, 100 և 200 մետր ազատ ոճում նվաճել է երեք արծաթե մեդալ: Սիդնեյի պարալիմպիկ խաղերում նա կրկին եռակի արծաթե մեդալակիր է եղել նույն սպորտաձևերում: Աֆինայի պարալիմպիկ խաղերում ավելի հաջող է ներկայացել, որտեղ կարողացել է դառնալ չեմպիոն 50 մետր լողում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Ելենա Հակոբյանն ամուսնացել է և ավարտել իր մարզական կարիերան։ 2010 թվականին երկու երեխա է ունեցել[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента України № 1189/2000 від 02.11.2000 «Про нагородження переможців та призерів XI Параолімпійських ігор»
  2. Указ Президента України № 201/98 від 18 березня 1998 року «Про відзначення нагородами України спортсменів, які успішно виступили на зимових Параолімпійських іграх 1998 року в м. Нагано»
  3. Указ Президента України № 776/96 від 30.08.1996 «Про нагородження Почесною відзнакою Президента України»
  4. Указ Президента України № 909/2008 від 7 жовтня 2008 року «Про відзначення державними нагородами України спортсменів, тренерів та фахівців національної збірної команди України серед спортсменів-інвалідів на XIII літніх Паралімпійських іграх»
  5. Указ Президента України № 1260/2004 від 19.10.2004 «Про відзначення державними нагородами України членів національної збірної команди України серед спортсменів-інвалідів на ХІІ літніх Паралімпійських іграх»
  6. Вітання Олені Акопян(ուկր.)