Ելենա Ալաջալովա
Ելենա Ալաջալովա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1904 |
Ծննդավայր | Բաուսկա, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1984 |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | բնանկար |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Ելենա Սերգեևնա Ալաջալովա (ռուս.՝ Елена Сергеевна Аладжалова, մայիսի 24, 1904, Բաուսկա, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - 1984, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գեղանկարիչ[1], Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Սերգեևնա Ալաջալովան ծնվել է 1904 թվականի մայիսի 24-ին, Լատվիայի Կուրլյանդսկի նահանգի Բաուսկա քաղաքում ինժեներ-ճանապարհորդ Սերգեյ Ակիմովիչի ընտանիքում։ 1922 թվականին ընդունվել է Լենինգրադի նկարչատեխնիկական բարձր մակարդակի[փա՞ստ] ինստիտուտը, որտեղ սովորել է գեղանկարչության հիմունքները ռուս խորհրդային նկարիչ Կուզմա Պետրով-Վոդկինից։ Հինգ տարի անց՝ 1927 թվականին ավատել է ինստիտուտը հիանալի[փա՞ստ] գեղանկարչի կոչմամբ։ Դիպլոմային աշխատանքն ուներ «Праздник 1 Мая» անվանումը[2]։
1920-ական թվականների վերջին, նա դառնում է Ռուսաստանի հեղափոխական նկարիչների միության (ՌՀՆՄ)[փա՞ստ] (ռուս.՝ Ассоциация художников революционной России (АХРР)) անդամ։ Նրա հիմնական գործերը եղել են բնանկարները և դիմանկարները, իսկ հիմնական նյութերը, որոնցով աշխատել է Ելենան, յուղաներկերն են և ջրաներկերը։ 1930-ական թվականներին «Союзкино»-յում և «Совкино»-յում աշխատել էր որպես նկարիչ։ Որպես նկարիչ, նա մասնակցել է Ա. Զարխիի և Ի. Խեյֆիցի ֆիլմերի ստեղծմանը։ Այդ ֆիլմերն էին «Քամին երեսին» (1930) և «Կեսօր»-ը (1931)։ Կոստրոմայի մարզում և Ռյազանի մարզում մասնակցել է «Союзкино»-ի ազգագրական էքսպեդիցիային որպես նկարիչ։
Հետագայում նա աշխատել է Լենինգրադի «Совкино» գեղարվեստաանիմատոր գործարանում[փա՞ստ][3]: 1950 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1984 թվականին, Ռուսաստանի Դաշնության Լենինգրադ քաղաքում։ Նրա աշխատությունները գտնվում են տարբեր թանգարաններում, այդ թվում և՛ Ռուսաստանում, և՛ արտերկրյան թանգարաններում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. Л., Художник РСФСР, 1980. С.4.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.29.
- ↑ Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.1. М., Искусство, 1970. С.84.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- |Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. Л., Художник РСФСР, 1964. С.7.
- Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.1. М., Искусство, 1970. С.84.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. Л., Художник РСФСР, 1980. С.4.
- Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.393.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.29.