Jump to content

Եգեր (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եգեր
ռուս.՝ Егерь
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1885
Հրատարակվել էհուլիսի 18 (30), 1885

Եգեր (ռուս.՝ Егерь), ռուս գրող Ա․ Պ․ Չեխովի պատմվածքը, հրատարակվել է 1885 թվականին։

Պատմվածքն առաջին անգամ հրապարակվել է 1885 թվականի օգոստոսի 1-ին (հուլիսի 18-ին հին տոմարով) «Պետերբուրգսկայա գազետա»-ում (թողարկում № 194), Ա․ Չեխոնտե կեղծանունով։ Նաև ստեղծագործությունը հիշատակվել է «Երփներանգ պատմվածքներ» ժողովածուում, որը հրապարակվել է Սանկտ Պետերբուրգում 1886 թվականին։ Ավելի ուշ նաև հեղինակի կողմից ընդգերկվել է Ա․ Չեխովի ստեղծագործությունների ժողովածուի բնօրինակ պարբերականի երրորդ հատորում, որը հրատարակվել է Ադոլֆ Մարքսի կողմից[1]։

«Եգերը» մեծ տպավորություն է թողել գրող Դմիտրի Գրիգորոիչի վրա, որը 1886 թվականի մարտի 25-ի նամակում իր հիացմունքն է արտահայտել և կոչ է արել Չեխովին թողնել հումորային ժանրը և կենտրոնանալ ավելի լուրջ հարցերի վրա[2]։ Մարտի 28-ին իր պատասխան նամակում Չեխովը խոստովանել է, որ մինչ օրս լուրջ չի վերաբերել իր գրական առաջադրանքներին։

Ես չեմ հիշում մի պատմվածք, որը գրել եմ ավելի քան մեկ օրում, իսկ «Եգերը», որը ձեզ շատ է դուր եկել, իրականում գրվել է լոգարանում[1] ։

Ալեքսանդր Լազարև Գրուզինսկին իր հուշերում մեջբերում է Չեխովին, որը մի օր նրան ասաց հետևյալը՝ ըստ երևույթին, անմիջապես իմ Եգերից հետո, որը կհայտնվի Պետերբուրգի թերթում, Գրիգորովիչը այցելեց Սուվորինին և ասաց նրան․Ալեքսեյ Սերգեևիչ, խնդրում եմ, հրավիրեք Չեխովին Նովոյե վրեմյա։ Պարզապես կարդացեք նրա Եգերը պատմվածքը։ Ձեզ համար հանցագործություն կլիներ չստանալ այդ գրողին։ Սուվորինը դիմել է Կուրեպինին, որից ես նամակում հրավեր եմ ստացել միանալու «Նովոյե վրեմյա» թերթին»[3]։

Մեկը, Անտոն Չեխովի պատմվածքներից որ բաղկացած է գրեթե միայն եգեր Եգորի և անասնապահուի Պելագեյաի  երկխոսություններից։ Հեղինակը հմտորեն  և մի քանի դրվագներում ներկայացնում է այն իրավիճակը, որի մեջ հայտնվել էին հերոսները։ Ինչպես պարզվում է, նրանք ամուսիններ են, և ամուսնացած են արդեն 12 տարի։ Սակայն ամուսնության հենց առաջին օրվանից միասին չեն ապրում։ Պարզվում է, որ եգերը ամուսնացել է անասնապահուհու հետ այն ժամանակ, երբ եղել է խմիչքի ազդեցության տակ։

Պելագյան չի հրաժարվել, թեև լավ գիտեր թե ինչ վիճակում է գտնվում փեսան։ Անասնապահուհու համար մեծ երջանկություն էր, դառնալ այնպիսի մարդու կին, ով սոցիալական դիրքով ավելի բարձր էր։ Սակայն, ընտանեկան կյանքը չի բերի որևէ երջանկություն, ոչ կնոջը և ոչ էլ ամուսնուն։ Անասնապահուհին ինքն էր վաստակում իր հացը, նա միայնությունից ձանձրանում էր, իսկ ուրիշի հետ ամուսնանալ այլևս չէր կարող։ Ամուսինը ոչ միայն չէր խղջում նրան, այլև կշտամբում էր․ իբրև թե պետք էր մտածել այն ժամանակ, երբ եկեղեցում համաձայնություն էր տալիս։

Եգորը կտրականապես հրաժարվում էր ապրել իր օրինական կնոջ հետ։ Ոչ սիրելի կնոջ հետ մտերմությունը նրա մոտ տհաճություն էր առաջացնում։ Եգերն ասում է, որ նույնիսկ եթե պետությունը նրան տեղափոխի իր կնոջ տուն, նա կամ ինքնասպանություն կգործի, կամ էլ կայրի խրճիթը։ Ինչ անել․ նա ազատ տղամարդ է և սովոր չէ սահմանափակումների։ Նրան ավելի շատ դուր է գալիս որս անել շքեղ ազնվական հանդերում, և հասարակ տղամարդկանց մոտ պարծենալ իր սրամտությամբ։ Եգորը չէր սիրում Պելագեյաին, նա իր սիրտը տվել էր Ակուլինային։ Սակայն բոլոր տարաձայնություններին և հանդիմանանքներին ամուսինը պատմության վերջում անասնապահուհուն տալիս է մի փոքրիկ գումար[4]։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Шуб, Е.М. Комментарии к рассказу «Егерь». Собрание сочинений А.П. Чехова в 12 томах. Художественная литература. Москва, 1960. Т. 3, с. 507
  2. Слово, т. 2, 1914, с. 199
  3. Русская правда, 1904, №99
  4. Краткое содержание Чехов Егерь