Jump to content

Դրևվատնետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրևվատնետ
նորվ.՝ Drevvatnet

'
66°18′N 13°14′E / 66.3°N 13.23°E / 66.3; 13.23
Կոորդինատներ 66°3′23″N 13°23′39″E / 66.05639°N 13.39417°E / 66.05639; 13.39417
Երկիր Նուրլան Նորվեգիա Նորվեգիա
Վարչատարածքային բաժանում Վեվսն
Հայելու բացարձակ բարձրությունը 48 մ
Ավազանի մակերեսը 4,93 կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 11,74 կմ

Դրևվատնետ (նորվ.՝ Drevvatnet), լիճ Նորվեգիայի Նուրլան ֆյուլքեի (մարզի) Վեվսն կոմունայում (համայնքում)։ Հանդիսանում է զբոսաշրջային հայտնի վայր, որտեղ ամռան ամիսներին կազմակերպվում են վրանային ճամբարներ, այդ թվում՝ նաև գիտահետազոտական բանակումներ[1]։

Լիճը գտնվում է ծովի մակարդակից 48 մ բարձրության վրա։ Ունի 4,93 կմ² մակերես։ Ափի ամբողջ երկարությունը կազմում է 11,74 կմ[1]։

Անվան առաջին մասն առաջացել է Դրևյա գետի անվանումից, որին միացվել է «vatn» վերջավորությունը, ինչը նշանակում է լիճ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 Store norske leksikon. "Drevjedalen". (նորվեգերեն)