Դրոմոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարնակյան դամբարանի դրոմոսը՝ արձաններով

Դրոմոս (հունարեն՝ Δρόμος՝ «ճանապարհ, միջանցք»), դեպի դամբարան կամ կուռգան տանող ճանապարհ, միջանցք։ Երբեմն իրենից ներկայացնում է հորիզոնական կամ թեքված անցում դեպի դամբարանի նկուղ, որը փորված է ժայռի մեջ։ Կարող է պատրաստված լինել նաև աստիճանաձև։ Ամենահնագույն դրոմոսները հայտնաբերվել են էնեոլիթի ժամանակաշրջանում, բայց ամենամեծ տարածումը գտել են Բրոնզի դարում, հատկապես վաղ բրոնզում: Դրոմոսներ հայտնի են հատկապես եգիպտական, Էգեյան և Էտրուսկյան դամբարաններում. Եգիպտոսում Կարնակյան դամբարանը Լուքսորում, Էգեյանում՝ Աթրեայի դամբարանը Միկենքում: Հյուսիսային Մերձսևծովում դրոմոսները լայն տարածում են գտել մ.թ.ա IV դարից մինչև մ.թ. III-IV դարերը (Արքայական կուռգան և Մելեկ-Չեսմենսկյան կուռգան Կերչում)[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]