Դրոգանա դեղին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Դրոգանա դեղին», Բիգարո Դրոգանա դեղին, ուշահաս դեղին, կեռասենու գերմանական սորտ։ Ստեղծվել է ժողովրդական ընտրասերման ճանապարհով։ Մշակվում է ՀՀ կեռասենու մշակման բոլոր գոտիներում։ Ծառն ուժեղաճ է, բրգաձև պսակով։ Պտղաբերում է տնկման 4–6-րդ տարում։ Պտուղը՝ խոշոր կամ միջին մեծության (5–6 գ) կլորա վուն-սրտաձև։ Մաշկը՝ ամուր, բարակ, փայլուն, դեղին։ Պտղամիսը՝ բաց դեղին, ամուր, կռճիկային, հյութալի, թթվաշաքաղցր, կորիզից անջատվող։ Պտուղների հասունացումը՝ հունիսի 2-րդ տասնօրյակից հուլի սիկեսը։ Բերքատվությունը՝ 100–150 ց/հա։ Լավագույն փոշոտիչներն են՝ Նապոլեոն սև, Բիգարո Գոշե, Նապոլեոն վարդագույն, Ժաբուլե, Ֆրանց Իոսիֆ սորտերը։ Բավարար դիմացկուն է ցրտի, երաշտի և ցիտոսպորոզային չորացման նկատմամբ, փոխադրունակ է։ Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։