Դրժավեն վեստնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դրժավեն վեստնիկ (բուլղար․՝ Държавен вестник, Պետական թերթ), Բուլղարիայի Հանրապետության պաշտոնական տպագիր և առցանց հրատարակություն[1]։ Թերթի խմբագրակազմը ուղղակիորեն ենթակա է Բուլղարիայի խորհրդարանին, որը կարգավորվում է հատուկ օրենքով։ 1950-1962 թվականներին թերթը կոչվում էր «Ազգային ժողովի նախագահության տեղեկագիր»։ Թերթի առաջին համարը լույս է տեսել 1879 թվականի հուլիսի 28-ին։ Այդ օրվանից Բուլղարիայում բոլոր օրենքները, հրամանագրերը, կարգադրությունները և այլն սկսում են գործել ոչ թե որոշման կամ քվեարկության պահից, այլ հաջորդ օրացուցային օրվանից, «Դրժավեն վեստնիկում» տպագրվելուց հետո։

Համաձայն Բուլղարիայի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի` «ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողությունների կամ անգործության համար, որոնք դրանց կատարման պահին գործող օրենսդրությամբ նախատեսված հանցագործություն չեն հանդիսացել» - այսինքն Բուլղարիայում օրենքներն ու այլ կարգավորող և վարչական ակտերը «հետադարձ ուժ» չունեն։ Թերթը բաղկացած է երկու բաժնից` պաշտոնական և ոչ պաշտոնական։

Պաշտոնական բաժնում հրապարակվում են Ազգային ժողովի կողմից ընդունված բոլոր նորմատիվային ակտերը, Բուլղարիայի նախագահի հրամանագրերը, Նախարարների խորհրդի կարգադրությունները, երկրի միջազգային պետական պայմանագրերը և այլ հատկապես կարևոր փաստաթղթեր։

Ոչ պաշտոնական բաժնում տպագրվում են նախարարների, պետական և համայնքային ղեկավարների վարչական ակտերը, նախարարությունների, ակադեմիաների, բուհերի, ինստիտուտների, դատական ծանուցագրերը և դատական որոշումները, նախարարությունների հայտարարությունները և հաղորդակցությունները, առևտրական և այլ ընկերությունների կառավարման մարմինների հրավերները և այլն։

Էլեկտրոնային հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի մայիսի 1-ից «Դրժավեն վեստնիկ»-ի էլեկտրոնային էջում տպագրվում են պետական մրցույթների վերաբերյալ բոլոր հայտարարությունները։ 2008 թվականի հուլիսի 1-ից «Դրժավեն վեստնիկ»-ի հրատարակությունները ամբողջությամբ հրապարակվում են էլեկտրոնային էջում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]