Դրեյֆային շարժունակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պինդ մարմնում Էլեկտրական դաշտի ազդեցության տակ ազատ լիցքակիրները կատարում են ուղղորդված շարժում դաշտի ուղղությամբ։ Այդ շարժումը կոչվում է դրեյֆ։ Նրա արագությունը որոշվում է հետևյալ արտահայտությամբ՝ V=μE, որտեղ μ-համեմատականության գործակիցը կոչվում է դրեյֆային շարժունակություն և չափվում է սմ²/Վվ։ Կիսահաղորդչային ֆիզիկայում այն ունի կարևորագույն դեր, այն բնորոշում է կիսահաղորդչային սարքի արագագործությունը։