Դրեբախի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դրեբախի աստղադիտարան
Drebach - observatory 1 (aka).jpg
Տեսակpublic observatory?, planetarium? և աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ113
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
ՎայրDrebach?
ԲԾՄ492 մետր
Կայքsternwarte-drebach.de
Կոորդինատներ: 50°40′26.040000100012″ հս․ լ. 13°0′45.720000100002″ ավ. ե. / 50.67390000002777839° հս․. լ. 13.01270000002777749° ավ. ե. / 50.67390000002777839; 13.01270000002777749
Volkssternwarte Drebach Վիքիպահեստում

Դրեբախի աստղադիտարան (գերմ.՝ Volkssternwarte Drebach, աստղադիտարանի կոդը` — «113»), աստղադիտարան Գերմանիայում Դրեբախ գյուղում: Հիմնադրվել է 1969 թվականին, Կառլ Հայնց Մյուլերի կողմից: Հանդիսանում է ոչ-առևտրային մշակութա-կրթական հաստատություն, պատկանում է Դրեբախ միությանը:

Աստղադիտարանը ստեղծվել Դրեբախի գյուղական դպրոցի հիմքի վրա: Հիմնադրման տարում այստեղ տեղադրվել է առաջին փոքր դիտակը: 1974 թվականին աստղադիտարանում տեղադրվել է երկրորդ դիտակը, 18-սմ ռեֆրակտոր: 1984-ից 1986 թվականները կառուցվել է մոլորակադիտարան: Ամեն տարի աստղադիտարան են այցելում 12 000 այցելուներ: 1992 թվականից սկսած աստղադիտարանում աշխատում է օդերևութաբանական արբանյակներից տվյալներ ստացող կայան: 1997 թվականին այստեղ տեղադրվել է 50-սմ ռեֆրակտոր աստղադիտակ:

Աստղադիտարանի գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 18-սմ ռեֆրակտոր (1974 թվական)
  • Ցեյս մոլորակադիտարան, 8-մ գմբեթ (բացումը 1 հունիսի 1986 թվական): 2001 թվականին տեղադրվել է 11-մետրանոց գմբեթ:
  • 50-սմ Կասսգրեյնի տեսակի ռեֆրակտոր (1997 թվական)
  • Եվս մեկ 50-սմ աստղադիտակ

Հիմնական նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայտնաբերվել են 84 աստերոիդ 2010 թվականի նոյեմբերի դրությամբ[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը