Դրագա (կարտոֆիլի սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դրագա, կարտոֆիլի սորտ։ Արմատը փնջաձև է։ Ցողունները բաց կարմիր են, տերևները բաց կանաչ։ Ծաղկաբույլը կազմված է 2-4 ոլորքներից, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 4-5 ծաղկից։ Պալարները կլոր են, աչքերը` միջին խորությամբ, կեղևը հարթ, բաց դեղին գույնի, դեղնասպիտակ պտղամսով։ Վաղահաս սորտ է։ Բերքատվությունը 450 ց/հա, երաշտադիմացկուն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։