Դուքենդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դուքենդո
Ծագման երկիրԱՄՆ
ՍտեղծողԳոռ Վարդանյան

Դուքենդո, ամերիկյան մարտարվեստ։ Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեն առաջացել է կարատեի արևելյան դպրոցներից։ Այն հիմնադրվել է 2006 թ._ին ԱՄՆ_ում և համարվում է ամերիկյան մարտարվեստ։ Դուքնեդոյի ստեղծման հիմք են հանդիսացել կարատեն, ձյուդոն, այկիդոն, թեքվանդոն, ուշու սանդան, մուայ-թայը, և բռնցքամարտը։ Դուքենդո բառը բաղկացած է «do»՝ «անել, կատարել» և «can»՝ «կարողանալ» բառերից։ Այն թարգմանաբար նշանակում է «Կարո՛ղ ես, արա՛», կամ «Արա՛, կարո՛ղ ես»։

Դուքնդոն ունի երկու որակավորման խումբ՝

  1. DSL-DOCANDO STUDENT LEVEL (Դուքենդոյի աշակերտական աստիճան) և
  2. DML-DOCANDO MASTER LEVEL (Դուքենդոյի վարպետական աստիճան)։

Կա նաև Դուքենդոյի մարզչական խումբ (DIG-DOCANDO INSTRUCTOR GROUP)։ DIG_ը ունի 10 որակավորման մակարդակ։ Դուքենդոյում կա 10 որակավորման մակարդակներ, և 8 տարբեր գույնի գոտիներ։

  • 10DSL-սպիտակ գոտի,

Սկսնակներ (BE) -

  • 9DSL-սպիտակ գոտի դեղին գծիկով,
  • 8DSL-դեղին գոտի,

Ցածր մակարդակ (LOW) -

  • 7DSL-գազարագույն գոտի,
  • 6DSL-մանուշակագույն գոտի,
  • 5DSL-կանաչ գոտի,

Միջին մակարդակ (MID) -

  • 4DSL-կապույտ գոտի,
  • 3DSL-շագանակագույն գոտի,

Բարձր մակարդակ (HI) -

  • 2DSL-կարմիր գոտի,
  • 1DSL-կարմիր ու սև գոտի։

Սև գոտին վարպետական առաջին աստիճանն է։ Այն նույնպես ունի 10 մակարդակ։

Միջազգային Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի հիմնադիրն ու նախագահն է Գոռ Վարդանյանը, իսկ Հայաստանի Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահը Հայկ Վարդանյանն է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]