Դուրյան ազգային վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դուրյան ազգային վարժարան, ամենօրյա վարժարան։ Հիմնվել է 1928 թվականին, Սան Պաուլոյում՝ համայնքի հանգանակությամբ։ 1931 թվականին անվանակոչվել է Դուրյան ազգային վարժարան՝ ի հիշատակ Երուսաղեմի հայոց պատրիարք Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանի։ Գործում է Ս. Գևորգ եկեղեցու հովանավորությամբ։ Ունի մանկապարտեզ, նախակրթարան և երկրորդական (միջնակարգ) բաժին։ 2002 թվականին ունեցել է 120 աշակերտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png