Դուշան Շվենտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դուշան Շվենտո
Dusan Svento FC Red Bull Salzburg(1).JPG
Ծնվել էօգոստոսի 1, 1985(1985-08-01)[1] (34 տարեկան)
ԾննդավայրՌուժոմբերոկ, Žilina Region, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Slovakia.svg Սլովակիա
Մասնագիտությունֆուտբոլիստ
Dušan Švento Վիքիպահեստում

Դուշան Շվենտո (սլովակ.՝ Dušan Švento, օգոստոսի 1, 1985(1985-08-01)[1], Ռուժոմբերոկ, Žilina Region, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ ֆուտբոլիստ, ավստրիական «Ռեդ Բուլլ» ակումբի և Սլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվենտոն «Ռուժոմբերոկ» ակումբի սանն է։ 2003 թ. մեկնարկային հանդիպում անցկացրեց թիմի հիմնական կազմում, իսկ 2 մրցաշրջան հետո հրավիրվեց չեխական «Սլավիա» ակումբի կողմից։ Նոր ակումբի կազմում նա 2 անգամ կարողացավ հաղթել Չեխիայի առաջնությունում։ 2006 թ. Ճանաչվել է լավագույն օտարերկրացի ֆուտբոլիստ Չեխիայի առաջնությունում։ 2007 թ. Շվենտոն գտնվում էր անգլիական «Դերբի Քաունթի» ակումբի ուշադրության տակ, բայց ծնկի վնասվածքը խանգարեց այդ ակումբ տեղափոխվելուն և նա վերադարձավ «Սլավիա»։

2009 թ. հունիսի 16-ին Շվենտոն տեղափոխվեց ավստրիական «Ռեդ Բուլլ»։ Տրանսֆերի արժեքը կազմեց 2 միլիոն եվրո։ Հուլիսի 19-ին «Աուստրիա» ակումբի դեմ խաղը նրա մեկնարկային հանդիպումն էր ավստրիական առաջնությունում։ Օգոստոսի 8-ին «Մատտերսբուրգ» ակումբի դեմ խաղում Շվենտոն կարողացավ խփել իր առաջին գոլը նոր ակումբի կազմում։ Ռեդ Բուլլի կազմում Շվենտոն 2 անգամ կարողացել է հաղթել ավստրիական առաջնությունում և 1 անգամ էլ դառնալ գավաթակիր։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվենտոն հանդես է եկել Սլովակիայի երիտասարդական հավաքականի կազմում։ 2006 թ. օգոստոսի 15-ին Շվենտոն անցկացրեց մեկնարկային հանդիպում Սլովակիայի ազգային հավաքականի կազմում, երբ թիմն անցկացնում էր ընկերական հանդիպում Մալթայի ազգային հավաքականի հետ։ 2006 թ. հոկտեմբերի 7-ին կարողացել է խփել իր առաջին գոլը Սլովակիայի ազգային հավաքականի կազմում, երբ թիմը մրցում էր Ուելսի ազգային հավաքականի հետ 2008 թ. Եվրոպայի առաջնության ժամանակ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

• Չեխիայի առաջնության հաղթող - 2007/2008, 2008/2009 («Սլավիա»)

• Ավստրիայի առաջնության հաղթող - 2009/2010, 2011/2012 («Ռեդ Բուլլ»)

• Ավստրիայի գավաթակիր - 2011/2012 («Ռեդ Բուլլ»)

• Չեխիայի առաջնության լավագույն օտարերկրացի ֆուտբոլիստ - 2006 թ.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուշան Շվենտոն www.soccerway.com կայքում

Դուշան Շվենտոն www.redbulls.com կայքում

Դուշան Շվենտոն www.national-football-teams.com կայքում

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.