Դունհայ կամ Արևելաչինական ծովի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
'
Donghai Bridge.jpg
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան
ՏեղանքՇանհայ
Տեսակճանապարհային կամուրջ և կայմապարաններային կամուրջ
Նյութպողպատ
Հատում էԱրևելաչինական ծով
Երկարություն32,5 կիլոմետր
Լայնություն31 մետր

Դունհայ կամ Արևելաչինական ծովի կամուրջ (չին.՝ 东海大桥) ՝ Արևելաչինական ծովի Հանչժոուան ծովածոցի վրա գտնվող կամուրջ՝ Չինաստանի ափամերձ հատվածում։ Այն միացնում է մայրցամաքային Շանհայը և ծովային նավահանգիստ Յանշանը, որը գտնվում է նույնանուն արշիպելագի վրա։ Այն համարվում է աշխարհում երկրորդը իր երկարությամբ՝ տրանսօվկիանոսային Շանհայ - Նինբո կամուրջից հետո։ Կամուրջը S2 (Շանհայ-Լուչաոգանգ) արագ երթևեկությունների մայրուղու մի մասն է։


Բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Donghai Island - P1570489 - donghai bridge.JPG

Երկարությունը կազմում է 32,5 կմ։ Շինարարության ավարտման պահից մինչև 2008 թ. մայիսի 1-ը, երբ բացվեց Շանհայ-Նինբո կամուրջը ՝ 35,6 կմ երկարությամբ, այն այս տեսակի ամենաերկար կամուրջն էր։ Կամուրջը կորաձև է (S-աձև)։ Լայնությունը կազմում է 31,5 մ, ունի 6՝ երեք երկկողմանի երթևեկությամբ գոտիներ։ Կամուրջի վրա տրանսպորտի տեխնիկական արագությունը 80 կմ/ժամ է[1]։

Կառուցվածքային առումով այն բաղկացած է երեք մասից․ մայրցամաքային՝ Շանհայի հատված, որը ձգվում է Լիանգան Դադաո փողոցի հատումից մինչև Լուչաոգան ամբարտակ (3,7 կմ), Լուչաոգան-Դաուգույի ծովային հատված (25.3 կմ), արշիպելագի Դաուգույ և Փոքր Յանշանի կղզիների միջև գտնվող հատված ( 3,5 կմ), որն ավարտվում է Յանշան նավահանգստով։ Մեծամասամբ կամուրջը իրենից ներկայացնում է ոչ մեծ բարձրությամբ վիադուկ, և բարձր ծովային հատված 420 մետր երկարությամբ՝օվկիանոսային նավերի անարգել անցումն ապահովելու համար։

Կամուրջի նախագծային արժեքը 11,8 միլիարդ յուան ​​է (1,6 միլիարդ ԱՄՆ դոլար)[2].:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.orangesmile.com/extreme/en/magnificent-bridges/donghai-bridge.htm
  2. Ci Song (2008)։ «A CRITICAL ANALYSIS OF THE DONGHAI BRIDGE, SHANGHAI, China»։ Proceedings of Bridge Engineering 2 Conference (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-02-ին։ Վերցված է 2018-01-02 



Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]