Դումաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դումաներ, ուկրաինական երաժշտա-բանահյուսական էպիկական-քնարական ժանր։ Բովանդակությամբ՝ պատմական։ Ստեղծվել ու զարգացել են կազակական ռազմական դեմոկրատիայի ուրույն պայմաններում (XV-XVII դարերումԿոբզարների (կույր երգիչների) սիրած երգատեսակ։ Կոբզարը, փանդիռի նվագակցությամբ, երգ-եղանակով պատմում էր պատմական նշանակալից իրադարձությունների և հերոսների մասին։ Հայտնի են Մարուս Բոգուսլավկային, թուրք-թաթարական լծի տակ տառապող ուկրաինական գերիներին, ազգային հերոս Գոլոտային, Ֆեոդոր Բեզրոդնուն, Իվաս Ուդովիչենկոյին և, հատկապես, Բոգդան Խմելնիցկուն նվիրված դումաներ։ XIX դարի նոր դումաները գրեթե չեն հորինվել։ Դումաներ ստեղծվեցին նաև խորհրդային շրջանում՝ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության, քաղաքացիական կռիվների, Հայրենական Մեծ պատերազմի հերոսների մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 460 CC-BY-SA-icon-80x15.png