Դոմինո (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոմինո (այլ կիրառումներ)
Դոմինո
Изображение логотипа
Ժանրկատակերգություն, սիրային սիթքոմ
Երկիր Հայաստան
Լեզուհայերեն
Գլխավոր
դերերում
Սոս Ջանիբեկյան
Նարեկ Բավեյան
Մհեր Խաչատրյան
ՊրոդյուսերԴավիթ Բաբախանյան
Եթերաշրջանների քանակ5
Սերիաների քանակ121
Էկրաններին է2015, սեպտեմբերի 16-ից 2017, դեկտեմբերի 31
ՀեռուստաալիքԱրմենիա TV
Արմենիա պրեմիում
Պաշտոնական կայքէջ

«Դոմինո», հայկական կատակերգական և սիրային սիթքոմ, որի շնորհանդեսը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 15-ին և ավարտվել է 2017 թվականի դեկտեմբերի 31-ին։

Սիթքոմը եթերում հեռարձակվել է «Արմենիա Հեռուստաընկերության» եթերում։ Ֆիլմի սաունդթրեքի հեղինակն է՝ հանրահայտ երաժիշտ Էրիկ Կարապետյանը, Նարեկ Բավեյանը և Ռիփփի Նավասարդյանը, Նարեկը նաև սիթքոմի՝ գլխավոր դերակատարներից է։

Դոմինոյի սցենարի հիմքում ընկած է՝ երեք մտերիմ տղաների ընկերությունը[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք ընկեր, աշխատավայրում խնդիրներ ունենալու պատճառով, որոշում են միավորվել և հիմնել սեփական բիզնես։ Արդեն նախկին ղեկավարներին ոչ այնքան բարեհամբույր հրաժեշտ տալուց հետո նրանք դիմում են բանկ՝ վարկ ստանալու։ Բանկի տրամադրած գումարը պահանջվող չափաբաժնից պակաս է, ուստի երիտասարդները որոշում են այդ պակասը լրացնել։ Նրանք այդ ամբողջ գումարը ներդնում են որպես խաղադրույք և դժբախտաբար, տանուլ տալիս։ Նրանց ոչինչ չի մնում, քան վերադառնալ նախկին աշխատավայր, հանդուրժել ոչ այդքան բարյացակամ տնօրեններին և աշխատել կրկնակի՝ վարկի գումարը վճարելու համար։ Այս ամենը տղաները պետք է իրականացնեն՝անձնական կյանքի հետ համատեղելով. մեկի դեպքում՝ ամուսնու եկամուտները վերահսկող կասկածամիտ կին, մյուսի դեպքում՝ նշանած, ում ամուսնությանը տանեցիները երկար են սպասել, իսկ երրորդի դեպքում՝ նոր հասունացող սիրավեպ։

2-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղաների մոտ կարծես ամեն ինչ լավ է. անհավանական թվացող բիզնեսն անգամ կարող է օրինականացվել։ Ամեն բան ընթանում է համաձայն պլանի, այդ իսկ պատճառով, կարելի է մի պահ կանգ առնել, շունչ քաշել, նշել նախորդ ձեռքբերումները և շարժվել առաջ։ Կարելի է, սակայն ոչ մեր հերոսներին, քանի որ նրանց յուրաքանչյուր անմեղ ուրախություն կարող է վերաճել իսկական պատուհասի։ Դոմինոյի էֆեկտը, այս անգամ ևս, չի շրջանցում տղաներին, և մի քարը, փլվելով, իր ետևից քանդում է ամբողջ շարքը։ Այս անգամ արդեն իսկապես հարց է առաջանում, թե ո՞վ է եղել այդ առաջին քարը։ Այդ հարցը չի հետաքրքրում միայն նրան, ով պահանջներ է ներկայացնում Դոմինոյի ամբողջ հավաքածուի հանդեպ, դեռ մի բան էլ ավելի, Արթուրի հանդեպ։ Նա, ում համար մեղավոր են բոլորը, ովքեր այդ չարաբաստիկ գիշերը եղել են Միկայի տանը։

3-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմինոն այլևս առաջվա փոքրիկ կազմակերպությունը չէ, այլ մի հզոր հոլդինգ, որի սեփականատերերն են Միկան, Նորիկը, Գարիկը և Արթուրը։ Հերոսների կյանքում ասես ամեն բան հիանալի է, մինչ այն պահը, երբ հարկային ծառայությունը նրանց մոտ հայտնաբերում է խախտումներ, և տղաները տուգանվում են 50.000.000 դրամով։ Սակայն պարզ է դառնում, որ Միկայի հորեղբայրը իր ողջ ունեցվածքը՝ մոտ 2.000.000 ԱՄՆ դոլլար, կտակել է Միկային։ Ընդ որում պայմանով, որ Միկան ոչինչ չպիտի իմանա կտակի մասին և այն կարող է ստանալ միայն ամուսնանալուց հետո։ Հենց դա է պատճառը, որ բոլորը փորձում են Միկային ամուսնացնել։ Ու ինչպես սպասվում է, ոմանք դա անում են շահադիտական նպատակներով։

4-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկան վայելում է ԱՄՆ–ից ստացած կտակի փողերը, Նորիկն ամուսնական առաջարկություն է անում Լիլիին, իսկ Գարիկն ընտանիքին ուղարկել է ԱՄՆ, որպեսզի ընթացքում ինքն էլ միանա նրանց։ Այս հաջողությունների շարքը կարելի կլիներ երկար թվարկել, եթե չլիներ ամպրոպ՝ պարզ երկնքում. Միկան բուժզննում է անցնում և պարզում, որ ունի առողջությանը սպառնացող լուրջ խնդիրներ։

5-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկայի, Նորիկի և Գարիկի մասին պատմող արկածային սիթքոմը թևակոխել է վճռորոշ, եզրափակիչ փուլ։ Միկայի ու Նարեի հարաբերություններում ամեն ինչ շատ ավելի լավ է, քան կարելի էր պատկերացնել։ Նրանք պատրաստվում են ընտանիք կազմել, ստանալ Միկային հասանելիք 1 000 000 ԱՄՆ դոլարը և երջանիկ ապրել` մինչև մահը չբաժանի նրանց։ Նորիկն ու Լիլին արդեն ամուսնացել են և ինչպես շատ նորապսակներ, փնտրում են առանձին բնակարան, որպեսզի ոչ իրենք իրենց երիտասարդ ավյունով խանգարեն Նորիկի ծնողներին, ոչ ծնողները` իրենց ոչ երիտասարդական խորհուրդներով` նորապսակներին։ Նորիկն ու Լիլին վարձակալել են Գարիկի բնակարանը, ով վաճառել է «Դոմինո» հոլդինգի իր մասնաբաժինը և պատրաստվում է մեկնել ԱՄՆ` միանալու իր ընտանիքի մյուս անդամներին։ Սակայն երեք ընկերների կյանքում հաջողություններն ու անհաջողությունները փոխարինում են միմյանց. Մեկի անհաջողությունը բխում է մյուսինից և նրանք տառացիորեն ամեն գնով պայքարելու են՝ ստեղծված իրավիճակներից ելքեր գտնելու համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար Եթերաշրջան Նկարագրություն
Սոս Ջանիբեկյան Միկա Խաչատրյան 1-5 Նորիկի և Գարիկի ընկերը, աշխատում է ռեստորանում որպես խոհարար
Նարեկ Բավեյան Նորիկ Բադալյան 1-5 Միկայի և Գարիկի ընկերը, Լիլիթի նախկին ընկերը, աշխատում է աղջիկների աերոբիկայում (մարզասրահում), որպես մարզիչ
Մհեր Խաչատրյան Գարիկ Ավագյան 1-5 Միկայի և Նորիկի ընկերը, Սոֆայի ամուսինը, աշխատում է մերսման սրահում, որպես մերսող
Աննա Գրիգորյան Անի 1 Միկայի, Նորիկի և Գարիկի մանկության ընկերուհին, Փաբի տնօրենը և մատուցողուհին
Լիկա Սալմանյան Լիլիթ 1 Նորիկի նշանածը
Գայանե Ավետիսյան Սոֆա 1-3 Գարիկի կինը, լրագրող
Ռիփփի Նավասարդյան Կառա 1-5 Վիկտորի կինը, Միկայի հարևանուհին
Արսեն Գրիգորյան Արթուր Գրիգորյան 1-3 Բանկի աշխատակից
Արա Կարագյան Ալիկ 1-2 Ռեստորանի տնօրենը
Ելենա Վարդանյան Նելլի Վարդանովնա 1-2 Մարզասրահի տնօրենը, Գագոյի սիրուհին
Սաթենիկ Օհանյան Մարգարիտա 1-2 Մերսման սրահի տնօրենը
Հայկ Համբարձումյան Վիկտոր 1-2 Կառայի ամուսինը, Միկայի հարևանը
Նարինե Ալեքսանյան Ժաննա 1-5 Ռեստորանի խոհարարարուհին, «Դոմինո» հոլդինգի հավաքարարուհին
Ժորա Հովհաննիսյան Գուգո 1-2 Ռեստորանի խոհարարը, Ժաննայի քրոջ որդին
Սաթեն Ղազարյան Էմմա 1-5 Ռեստորանի խոհարարուհին, փաբի մատուցողուհին
Գագո 1 Մարգարիտայի քրոջ ամուսինը, Նելլի Վարդանովնայի սիրեկանը
Լիանա Նիկողոսյան Էրիկա 2 Միկայի նոր հարևանուհին
Քրիստինա Խաչատրյան Իզա 2 Փաբի մատուցողուհին
Հովհաննես Դավթյան Յուրա 2 Էրիկայի ընկերը
Սոնա Շահգելդյան Սոնա Շահգելդյան 2-3 Փաբի նոր սեփականատերը
Սիլվի Բարկովա Լիլի 2-5 Հաշվապահ, Սոնայի ընկերուհու աղջիկը
Արփինե Իսրայելյան Նարե 3-5 Նորիկի քույրը
Զառա Մինասյան Աննա 3 «Դոմինո» հոլդինգի գործավարուհին
Արմինա Ասրյան Անուշիկ 3 Ժաննայի եղբոր աղջիկը
Սերգեյ Գրիգորյան Առաքել Արխանգելսկի 3-5 «Դոմինո» հոլդինգի առաքիչը
Թինա Գավալյան Տիգրանուհի (Տինա) 4 Գարիկի կնոջ մորաքույրը
Հովհաննես Ազոյան Միքո 5 Միկայի ներքին ձայնը
Մերի Հակոբյան Սոֆի 5 Խորամանկ ու գեղեցիկ աղջիկ, որը ծանոթանում է Գարիկի հետ, և փորձում է շորթել նրա գումարները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Domino». armeniatv.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.