Jump to content

Դոբրոլյուբովի նրբանցք (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոբրոլյուբովի նրբանցք (այլ կիրառումներ)
Դոբրոլյուբովի նրբանցք
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն180 մետր
Անվանվել էՆիկոլայ Դոբրոլյուբով
Փոստային ինդեքս346351

Դոբրոլյուբովի նրբանցք (ռուս.՝ Переулок Добролюбова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Տատարսկի միկրոշրջանում։ Անվանվել է ռուս գրական քննադատ, հրապարակախոս, բանաստեղծ, հեղափոխական դեմոկրատ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Դոբրոլյուբովի (1836-1861) պատվին։ Սկիզբ է առնում Մոսկովյան փողոցից և ավարտվում Մալո-Սադովայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 180 մետր է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Դոբրոլյուբովի նրբանցքը սկսվում է Մոսկովյան փողոցից և ավարտվում Գնիլուշա գետի մոտ՝ Մալո-Սադովայա փողոցի հետ հատումով։ Շատ կարճ նրբանցք է. երկարությունն ընդամենը 180 մետր է։ Նրբանցքում կա համարակալված 7 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)` 4 շինություն, աջ կողմում (զույգ համարներ)` 3։

Դոբրոլյուբովի նրբանցքի փոստային դասիչն է՝ 346351։

Նրբանցքն անվանվել է ռուս գրական քննադատ, հրապարակախոս, բանաստեղծ, հեղափոխական դեմոկրատ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Դոբրոլյուբովի (1836-1861) պատվին։ Նրա լավագույն գրական-քննադատական հոդվածներն են՝ «Ի՞նչ է օբլոմովականությունը», «Խավարի թագավորություն», «Լույսի շող խավարի թագավորության մեջ» և այլն։ Կեցության ու գիտակցության փոխհարաբերության, բնության զարգացման հարցերը մեկնաբանելիս Դոբրոլյուբովը հետևողական մատերիալիստ էր, իսկ հասարակության հեռանկարը կապում էր գյուղացիական հեղափոխության և սոցիալիզմի հետ, որի իրագործմանը ձգտում էր հասնել գյուղական համայնքի միջոցով՝ շրջանցելով կապիտալիստական զարգացման ուղին։ Դոբրոլյուբովի պոեզիան աչքի է ընկնում քաղաքացիական ակտիվությամբ, հեղափոխական կրքոտությամբ։ Բազմաթիվ երգիծական ոտանավորներում նա ծաղրել է ինքնակալական-ճորտատիրական կարգերը, լիբերալների խոսքի ու գործի հակասությունը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 3, էջ 428».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]