Jump to content

Դնեպրյան սահման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դնեպրյան սահման
Երկիր Բելառուս
Ժանրռազմական ֆիլմ և դրամա
Թվական2009
ՌեժիսորԴենիս Սկվորցով
Սցենարի հեղինակԱլեքսեյ Դուդարև
ԴերակատարներԻգոր Սիգով, Քսենիա Կնյազևա, Անատոլի Կոտ, Աննա Գորշկովա, Անդրեյ Դուշեչկին և Սերգեյ Շիմկո
ՕպերատորՎիկտոր Բոնդարովիչ
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ
Տևողություն130 րոպե

«Դնեպրյան սահմանը» (բելառուս․՝ Дняпроўскі рубеж), բելառուսական ռազմական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Դենիս Սկվորցովը։

Ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 6 մլն դոլար, ինչը նրան դարձնում է անկախ Բելառուսի պատմության ամենաթանկ ֆիլմը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համար հիմք է ծառայել իրական պատմական իրադարձություն՝ Մոգիլյովի հերոսական պաշտպանությունը, այսպես կոչված, Դնեպրյան սահմանագիծը։ Ինչպես կարծում են շատ պատմաբաններ, այս ռազմական դրվագում է խորհրդային հաղթանակի ակունքը։ Քաղաքի խաղաղ բնակիչների և Կարմիր բանակի մարտիկների ուժերով թշնամու հարձակումն այդտեղ դադարեցվել է երեք շաբաթով։

Դիվիզիայի հրամանատարը, որը հասկանում է իրադրության դատապարտվածությունը, որում հայտնվել են Դնեպրյան սահմանագծի պաշտպանները, գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի զսպի գերմանական հարձակումը։ Նրան սիրահարված է բուժքույր Զոյա Սինցովան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իգոր Սիգով – դիվիզիայի հրամանատար Ալեքսեյ Սերգեևիչ Զուբով (նախատիպը՝ Մ. Ռոմանով)
  • Քսենյա Կնյազևա – Զոյա Սինցովա, բուժքույր
  • Անատոլի Կոտ – Իվան Դանիլովիչ Ժիգունով
  • Վիկտոր Մոլչան – գնդապետ Պյոտր Կուզմիչ Շադրին
  • Աննա Գորշկովաբուժքույր Աննա
  • Նիկոլայ Կոզակ – Պաուլ Շմիդտ
  • Սվյատոսլավ Աստրամովիչ – Թումանյան
  • Անդրեյ Դուշեչկին – բժիշկ Պարշին
  • Պավել Յուժակով-Խառլանչուկ – Բոլշակով
  • Իլյա Չերեպկո-Սամոխվալով – սերժանտ
  • Սերգեյ Վլասով – ավագ Սերգեյ Պետրովիչ Կիսելյով
  • Միխայիլ Եսման – թարգմանիչ
  • Ալեքսանդր Կաշպերով – խոհարար
  • Իվան Պավլով – Կատյուշին, հետախուզության պետ
  • Իգոր Ֆիլչենկով – կոմիսար Կուզմիչյով
  • Վասիլի Գրեչուխին – կապի պետ
  • Սերգեյ Շիմկո – գնդի հրամանատար Բոյնիչ
  • Ալեքսանդր Եֆրեմով – ռազմական թղթակից
  • Օլեգ Կոց – ֆոտոլրագրող
  • Ալեքսանդր Սուրկով – կապիտան Յուժակով
  • Անատոլի Տերպիցկի – բանտի պետ
  • Եվգենի Իվկովիչ – ՆԳԺԿ մայոր
  • Դենիս Տարասենկո – ՆԳԺԿ քննիչ
  • Նիկոլայ Կոլոզին – քաղբանտարկյալ Ժերնոսեկ
  • Վիտալի Կրուգլիկ – Բորոդին
  • Ալեքսեյ Սենչիլո – լեյտենանտ Պեշևանով
  • Մաքսիմ Կրեչետով – Դավիդով
  • Վլադիմիր Սվիրսկի – Աննենկով
  • Ալեքսանդր Գիրենոկ Շորնիկով
  • Սերգեյ Սավենկով – կապիտան Գավրուշին
  • Օլեգ Լիտվինով – Ալեքսեյ Զոլոտարյով
  • Պավել Գորոդնիցկի – երկաթուղային կայարանի պարետ
  • Դմիտրի Պուստիլնիկ – Աննայի ամուսինը
  • Եվգենի Սանգաջիև – պլակատով մարտիկ
  • Վալերի Զելենսկի – խոհարարի օգնական

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարը 2007 թվականի սցենարների մրցույթի հաղթողն է, որն անցկացրել է «Բելառուսֆիլմ» կինոստուդիան։
  • Բելառուսական ֆիլմերի 7-րդ հանրապետական փառատոնի մրցանակակիր[1]
  • Յու․ Արուխինի անվան մրցանակ Լավագույն օպերատորական աշխատանքի համար բեմադրող օպերատոր Վիկտոր Բոնդարովիչին,
  • Մրցանակ լավագույն ձայնային լուծման համար հնչյունային օպերատոր Սերգեյ Շունկևիչին։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Դենիս Սկվորցով
  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսեյ Դուդարև
  • Օպերատոր՝ Վիկտոր Բոնդարովիչ
  • Նկարիչ՝ Ալեքսանդր Շապպո
  • Կոմպոզիտոր՝ Վալերի Գոլովկո
  • Նկարիչ-գրիմարար՝ Ալեքսանդր Ժուրբա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Днепровский рубеж» (2009)\\информация с сайта национальной киностудии "Беларусьфильм». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.