Աննա Գորշկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Գորշկովա
Anna Gorshkova.jpg
Ծնվել էնոյեմբերի 28, 1983(1983-11-28)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՊետական կառավարման ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և մոդել

Աննա Անդրեևնա Գորշկովա (ռուս.՝ Анна Андреевна Горшкова, նոյեմբերի 28, 1983(1983-11-28)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի և ֆոտոմոդել:

Առավել հայտնի է Ստանիսլավ Գովորուխինի «Ուղևորուհին» ծովային մելոդրամայում կատարած գլխավոր դերով: Կինոնկարն ստացել է «Մեծ ոսկե նավակ» գլխավոր մրցանակը Վիբորգում անցկացվող «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնում և այլ պարգևներ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Գորշկովան ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 28-ին Մոսկվայում: Հայրը՝ Անդրեյ Վլադիմիրովիչը, աշխատել է ԿԳԲ-ում, մայրը՝ Տատյանա Իվանովնան, ավարտել է Մոսկվայի Գեորգի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտը, բայց Աննայի ծնվելուց հետո նվիրվել է դստեր դաստիարակությանը: Ծնողները ամուսնալուծվել են, երբ Աննան չորս տարեկան էր։ Հայրը մեկնել է ԱՄՆ, իսկ աղջիկը մոր հետ մնացել է Մոսկվայում։  Չնայած դրան՝ հոր հետ նա պահպանել է հիանալի հարաբերություններ[2]։

16 տարեկանում Աննան սկսել է աշխատել որպես մոդել Մոսկվայի մոդելային գործակալություններում: 2001 թվականին նա ընդունվել է Կառավարման պետական համալսարանի սոցիոլոգիայի և անձնակազմի կառավարման ֆակուլտետ։ 2003 թվականին ավարտել է «Ամեդիա» ընկերության Դերասանական վարպետության դպրոցը: Նկարահանվել է «Խեղճ Նաստյա»[3], «Երկու ճակատագիր»[4], «Շուշաններով տուն»[5] և այլն սերիալներում[6][7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2009 թվականներին ամուսնացած է եղել գործարար Միխայիլ Բորշչովի հետ[8][9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003-2004 ս Խեղճ Նաստյան Бедная Настя Պոլինա Պենկովա
2004 ֆ Մահ անունով հեծյալը Всадник по имени Смерть Ռոգոզնիկովա
2004 ս Ամուրիներ Холостяки Տաիսիա
2005 ս Թանկագին Մաշա Բերեզինա Дорогая Маша Березина Օլգա Սմիրնովա
2005 ս Երկու ճակատագիր 2։ Երկնագույն արյուն Две судьбы 2. Голубая кровь Դարյա
2005 ս Երկու ճակատագիր 3։ Ոսկե վանդակ Две судьбы 3. Золотая клетка Դարյա
2006 ս Գավառական կրքեր Провинциальные страсти Ալյոնա Սոկոլովա
2006 ս Հարեմի տոմս Билет в гарем Մարիա
2006-2007 ս Моя Пречистенка Սիմա
2008 ս Ծանր ավազ Тяжёлый песок Զինաիդա Գորոբեց
2008 ֆ Սպարտակիադա։ Տեղական տաքացում Спартакиада. Локальное потепление Աննա
2008 ս Երկու ճակատագիր։ Նոր կյանք Две судьбы. Новая жизнь Դարյա
2008 ֆ Ուղևորուհին Пассажирка Վերա Սերգեևնա Կլարկ
2009 ֆ Դնեպրյան սահման Днепровский рубеж Աննա
2009 ֆ Իմ Мой Օլգա
2009 ս Բոլոր լայնություններում... На всех широтах… Վիկտորյա Պավլովնա Պանեժինա
2010 ֆ Իմ սեր Моя любовь Ալինա Չիժևսկայա
2010 ֆ Սրտից սրտին От сердца к сердцу Յուլյա
2011 ս Քանի դեռ Շիվան պարում է Пока Шива танцует Սերաֆիմա Բուբնովա
2011 ս Дело гастронома № 1 Լյուդմիլա Զախարովա
2011 ֆ Зарево
2012 ֆ Ալիբի-հույս, ալիբի-սեր Алиби-надежда, алиби-любовь Ալիսա
2012 ֆ Շտիրլիցի կինը Жена Штирлица Վալենտինա
2012 ս Ոսկե երկիր Золотая страна Վալերիա
2012 ֆ Մայրիկ իմ Мамочка моя Ելենա
2012 ֆ Повезёт в любви Ալիսա
2013 ֆ Փրկել կամ ոչնչացնել Спасти или уничтожить Կատյա Միրոնովա
2014 ս Շուշաններով տուն Дом с лилиями Լիլիա Գովորովա
2016 ֆ Սեր առանց կանոնների Любовь без правил Իրինա
2018 ֆ Դեպի Փարիզ На Париж Վալենտինա

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումններ[խմբագրել | խմբագրել կոդը]