Դմիտրի Ֆեոկտիստով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Ֆեոկտիստով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 9, 1967(1967-11-09) (56 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Դմիտրի Ֆեոկտիստով (ռուս.՝ Дми́трий Вале́рьевич Феокти́стов, նոյեմբերի 9, 1967(1967-11-09)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է ճապոներենին և անգլերենին։

1993 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1993 թվականի հուլիսից մինչև 1996 թվականի հուլիսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տպագրության և տեղեկատվության դեպարտամենտի երկրորդ քարտուղար։
  • 1996 թվականի օգոստոսից մինչև 2000 թվականի օգոստոսը եղել է Նյու Յորքում (ԱՄՆ) ՄԱԿ-ի Ռուսաստանի մշտական ներկայացուցչության մամուլի եւ տեղեկատվության ռեֆերենտուրայի երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար։
  • 2000 թվականի սեպտեմբերից մինչև 2004 թվականի մայիսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջազգհային կազմակերպությունների դեպարտամենտի առաջին քարտուղար, խորհրդական։
  • 2004 թվականի հունիսից մինչև 2008 թվականի հուլիսը եղել է ՄԱԿ-ի Ռուսաստանի մշտական ներկայացուցչության զինաթափման և չտարածման հարցերով խորհրդական, խմբի ղեկավար։
  • 2008 թվականի հուլիսից մինչև 2010 թվականի ապրիլը եղել է ՄԱԿ-ի Ռուսաստանի մշտական ներկայացուցչության քաղաքական համակարգողի ավագ խորհրդական և տեղակալ։
  • 2010 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի ահաբեկչության դեմ պայքարի բաժնի պետ։
  • 2010 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի հունիսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2018 թվականի հունիսի 20-ից Արգենտինայում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2013 թվականի ապրիլի 9)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2019 թվականի հոկտեմբերի 1)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]