Դիֆուզիոն ապարատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դիֆուզիոն ապարատ՝ մանրացված կարծր նյութից լուծվող նյութեր արտազատող ապարատ։ Օգտագործվում է սննդի, գլխավորապես շաքարի արդյունաբերության մեջ՝ ճակնդեղի նրբաշերտերից կամ մանրացված շաքարեղեգից շաքարահյութ ստանալու համար։ Լինում է պարբերական (դիֆուզիոն մարտկոցներ) և անընդհատ գործողության։ ՍՍՀՄ-ում լայնորեն տարածված են անընդհատ գործողության ուղղաձիգ (մեկ և մի քանի սյունակաթսայով), թեք (տաշտաձև), հորիզոնական (ռոտացիոն) դիֆուզիոն ապարատներ։ Դիֆուզիոն ապարատն օրական մշակում է 1500-ից մինչև 3000 շաքարի ճակնդեղ։ ՀՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրության Սպիտակի շաքարի գործարանում կիրառվում են անընդհատ գործողության հորիզոնական Դիֆուզիոն ապարատներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 421 CC-BY-SA-icon-80x15.png