Դիֆերենցիալ մեխանիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիֆերենցիալ մեխանիզմները՝ կապված էլեկտրոքեմոթերապիայի հետ
Մեխանիզմի մասեր

Դիֆերենցիալ մեխանիզմ, սարք, որի միջոցով կարելի է ստանալ բաղադրիչ շարժումների գումար կամ տարբերություն հանդիսացող արդյունարար շարժում։ Մեկ ազատության աստիճանով դիֆերենցիալ մեխանիզմներում բաղադրիչ շարժումները կինեմատիկորեն կապված են և իրականացվում են մեկ հաղորդակով, իսկ արդյունարարը ստացվում է որպես այդ շարժումների տարբերություն։ Վերջիններս կիրառավում են փոքր ճշգրիտ տեղափոխությունների կամ մևծ ուժերի ստացման համար (օրինակ, մետաղահատ հաստոցներում)։ Երկու կամ ավելի ազատության աստիճաններով դիֆերենցիալ մեխանիզմներում բաղադրիչ շարժումներն անկախ են և կատարվում են յուրաքանչյուրն իր օղակում։ Կան այսպիսի դիֆերենցիալ մեխանիզմների տարբեր տեսակներ, սակայն առավել տարածված են կոնային ատամնանիվներով դիֆերենցիալ մեխանիզմները (սովորաբար անվանում են դիֆերենցիալ), որոնք գլխավորապես օգտագործվում են ավտոմոբիլներում կամ տրանսպորտային այլ մեքենաներում։ Դիֆերենցիալ մեխանիզմների օղակների իրական արագությունների միջն եղած կախումն արտահայտվում է wi+w2=2wn կամ n1+n2=2ոw բանաձևով, որտեղ wi, w2, wn և n1 n2, ոw համապատասխանաբար կենտրոնական անիվների և տարիչի անկյունային արագություններն ու պտտման հաճախականություններն են։ Դիֆերենցիալ մեխանիզմը կիրառվում է նաև վարիատորներում և հաշվիչ-վճռող սարքերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 416 CC-BY-SA-icon-80x15.png