Դիրքապահ Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիրքապահ (այլ կիրառումներ)
Դիրքապահ Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում
Տեսակհասարակական կազմակերպություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրված2017

«Դիրքապահ» Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում, Հայաստանում գործող հասարակական կազմակերպություն[1]: Կազմակերպության ղեկավարն է Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունը հիմնադրվել է 2017 թվականի հունիսին[1]:

Կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանի խոսքով Ապրիլյան պատերազմի մասնակիցների հասարակական կազմակերպություն ստեղծելու գաղափարը ծնվեց դեռ այն ժամանակ, երբ նա դեռ ծառայում էր Արցախի պաշտպանության բանակում որպես զինվոր[1].

Պետք է խոստովանեմ, կանգնած լինելով խրամատում՝ մեզանից յուրաքանչյուրը ամուր թիկունքի կարիք էր զգում, միևնույն ժամանակ հասկանում էինք, որ մեր թիկունքում ապրող մեր հայրենակիցներին էլ ամուր պաշտպանություն է պետք (ինչից կամ ումից՝ յուրաքանչյուրս էլ լավ հասկանում է)։ Այդ ժամանակ էլ երդվեցինք, որ եթե ողջ մնանք, ծառայությունից հետո գտնելու ենք իրար, միավորվելու ենք ու մեր կյանքը, մեր գործը մեր հայրենիքի, մեր ժողովրդի պաշտպանությանն ենք նվիրելու[1]։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուել Մանուկյանի խոսքով, կազմակերպության նպատակն է միավորել Ապրիլյան պատերազմի մասնակիցներին և «սատար լինել մեկս մյուսին, մեր զոհված ընկերների հարազատներին, ուզում ենք ուս ուսի տված կերտել այն արժանապատիվ ապագան, որի մասին երազում էինք, երբ կանգնած էինք խրամատում։ Իսկ այդ ամենը երկարատև աշխատանք է պահանջում»[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]