Դիվերգենցիա (կենսաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դիվերգենցիաից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիվերգենցիա (այլ կիրառումներ)
Դարվինի սերինոսները տարամիտող էվոլյուցիայի պարզ և հայտնի օրինակ են։ Տեսակի նախնուց արտաքին պայմանների ազդեցությամբ առաջացել են միմյանցից տարբերվող տեսակներ

Դիվերգենցիա (լատին․՝ divergentia՝ տարամիտում, անջատում), կենսաբանության մեջ, էվոլյուցիայի ընթացքում օրգանիզմների հատկանիշների տարամիտում։ «Դիվերգենցիա» երևույթը բացահայտել է Դարվինը՝ բացատրելով մշակովի բույսերի բազմաթիվ սորտերի, ընտանի կենդանիների տեսակների, ինչպես նաև բնության մեջ գոյություն ունեցող կենսաբանական տարբեր ձևերի առաջացումը։ Արհեստական ընտրությամբ ստացված մշակովի բույսերի և ընտանի կենդանիների յուրաքանչյուր խմբի դիվերգենցիան պայմանավորված է մարդու պահանջներով։ Դարվինը դիվերգենցիայի սկզբունքով է բացատրել բնության մեջ տեսակառաջացման, կարգաբանական խոշոր խմբերի ու նրանց միջև ստեղծվող խզումների առաջացման պրոցեսը։ Դիվերգենցիան պահպանվում է գոյության պայքարով և հանգեցնում կազմությամբ ու ֆունկցիաներով միմյանցից տարբերվող օրգանիզմների ստեղծման։ «Տարամիտող էվոլյուցիա» տերմինն առաջին անգամ օգտագործել է Գուլիքը (1832-1923)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gulick, John T. (September 1888). «Divergent Evolution through Cumulative Segregation». Journal of the Linnean Society of London, Zoology. 20 (120): 189–274. doi:10.1111/j.1096-3642.1888.tb01445.x. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 408