Դիոնիսոս (Ատտիկա)
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Համայնք և քաղաք |
Մտնում է | Dionisos Municipality? |
Բնակչություն | 5651 մարդ (2011) |
Սահմանակցում է | Էկալի |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+03:00 |
Հեռախոսային կոդ | 210 |
Փոստային ինդեքսներ | 14576 |
Ավտոմոբիլային կոդ | Z |
Կոորդինատներ: 38°6′ հս․ լ. 23°52′ ավ. ե. / 38.100° հս․. լ. 23.867° ավ. ե. | |
dimosdionysou.gr |
Դիոնիսոս (հուն․՝ Διόνυσος[1] «Դիոնիսոս»), փոքր քաղաք Հունաստանում, որը գտնվում է ծովի մակարդակից 459 մ բարձրության վրա[2], Պենդելիկոնի հյուսիսային լանջին, Այոս-Ստեփանոսից 5 կմ հարավ, Էլեֆտերիոս Վենիզելոս օդանավակայանից 19 կմ հյուսիս-արևելք, Աթենքի կենտրոնից, Օմոնիասի հրապարակից 18 կմ հյուսիս-արևելք: Մտնում է Ատտիկեի պերիֆերիայի կազմի մեջ գտնվող Արևելյան Ատտիկեի հյուսիսային ծայրամասային միավորի համանուն համայնքի մեջ: Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը կազմում է 5651 մարդ[1]:
Քաղաքից արևմուտք անցնում է Պիրեյոս-Աթենք-Սալոնիկ ավտոուղի 1-ը, եվրոպական երթուղի E75-ի մի մասը և Տիվոն պողոտան, ինչպես նաև ազգային ճանապարհ 83-ի մի մասը:
Դիոնիսոսում է գտնվում Ռապենդոզի գերմանական զինվորական գերեզմանատունը (1939-1945):
1979 թվականին ստեղծվել է համայնքը[3]:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին Աթենքում՝ Դիոնիսոսի շրջանում՝ Էգեիդում, եղել է ատտիկյան Իկարիոս դեմը՝ անվանակոչված աթենացի Իկարիոսի պատվին, որը ապրել է Պանդիոնի կառավարման շրջանում և Դիոնիսոսից ստացել է խաղողի վազ և գինի[4]: Վայրը, որտեղ գտնվել է դեմայի կենտրոնը, հայտնաբերվել է Աթենքում ամերիկյան դպրոցի դասական հետազոտողների կողմից 1888 թվականին անցկացված պեղումների ժամանակ: Դեմը տեղակայված է եղել Պենդելիկոնի հյուսիսային լանջին, Դիոնիսոսից հարավ-արևելք և Ռապենդոսից հյուսիս-արևմուտք[5]:
Իկարիոսի հայտնի բնիկներից է եղել Ֆեսպիսը, որը Սոլոնի ժամանակակիցն էր, գյուտարար և ողբերգության հիմնադիրը[6]:
Քաղաքը ստեղծվել է 19-րդ դարի վերջին, երբ Պանդելիկոնում սկսվել է մարմարի արդյունահանումը համանուն քարհանքում: Քարհանքը ներկայումս շահագործվում է: Ըստ 2009 թվականի տվյալների՝ քարհանքի տարեկան արտադրանքը կազմում է 5000 մ³[7]:
Դիոնիսոսի համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիոնիսոսի համայնքային միության մեջ մտնում է 3 բնակավայր: Ըստ 2011 թվականի տվյալների՝ բնակչությունը կազմում է 6458 մարդ[1]: Մակերեսը 21,41 կմ² է[2]:
Անվանում | Բնակչություն (2011)[1], մարդ |
---|---|
Դիոնիսոս | 5651 |
Ռապենդոսա | 106 |
Էֆեդրոն-Անայենիսի | 701 |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 2382[8] |
2001 | 4929[8] |
2011 | 5651[1] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011 (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (20 Μαρτίου 2014). Дата обращения 22 октября 2017.
- ↑ 2,0 2,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 335. — ISSN 1106-5761.
- ↑ «Διοικητικές μεταβολές οικισμών - αναλυτικά. Διόνυσος (Αττικής)» (հունարեն)։ ΕΕΤΑΑ։ Վերցված է 2018-05-16
- ↑ Icarius // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер ; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885. — С. 655.
- ↑ «Ικάριον στο Διόνυσο. Ιστορικό»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ 2012։ Վերցված է 2018-05-28
- ↑ Thespis // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер ; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885. — С. 1381.
- ↑ «Карьер в Дионисос»։ Dionyssomarble group։ Վերցված է 2018-05-28
- ↑ 8,0 8,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22