Դիմա (ծիրանենու սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Դիմա», ծիրանենու վաղամիջահաս սորտ։ Ստացել է Ա․Ն․Բեկետովսկին Դեղին Սաթենի սորտի և Սարի Թափաարզակլոնի ազատ փոշոտումով։ Մշակում են Արարատյան դաշտավայրում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառը համեմատաբար բարձրաբուն է։ Պտղաբերությունն սկսվում է տնկման 7-րդ տարում։ Պտուղը՝ միջին մեծության (մինչև 51գ, չափավորը՝ 42գ), լայն, ձվաձև, կողերը՝ սեղմված, միջուկակարը՝ ոչ խորը, ձագարի հիմքում՝ վերածված թույլ ճեղքի։ Մաշկը՝ միջին հաստության, փայլատ,թույլ թավոտ, պտղամսից հեշտությամբ անջատվող, դեղնանարնջագույն, արևահայաց կողմում՝ ամբողջովին կարմիր։ Պտղամիսը՝ հաստ, նարնջագույն, միջին ամրության, հյութալի, քաղցրաթթվաշ, հյութը՝ ուժեղ ներկված, հաճելի բուրմունքով։ Կորիզը՝ պտղից անջատվող, միջուկը՝ քաղցր։ Պտուղների հասունացումը՝ հունիսի 25-ից հուլիսի 10-ը։ Բերքատվությունը՝ 180-200 ց/հա։ Ցրտադիմացկուն է և միջին դիմացկուն հիվանդությունների և վնասատուների նկատմամաբ։ Լավագույն փոշոտիչներն են՝ Երևանի և Սաթենի սորտերը։ Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված (մուրաբա, չիր, կոմպոտ, հյութ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։