Դիհիդրոգենի մոնօքսիդ
- Այս հոդվածը գիտական հումորի մասին է։ Միացության համար տես Ջուր:
Դիհիդրոգենի մոնօքսիդ (անգլ.՝ Dihydrogen monoxide hoax, DHMO), գիտական հումոր, մոլորեցում, ջրի այլընտրանքային քիմիական անվանումը, որն օգտագործվում է լայն հանրությանը շփոթեցնելու և մոլորեցնելու համար։ Հումորի նպատակն է ցույց տալ, որ գիտական գիտելիքների բացակայությունը կարող է բերել քիմիաֆոբիայի առաջացմանը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հումորի հանրաճանաչ տարբերակը հորինել են Սանտա Կրուզի Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողներ Էրիկ Լեխները, Լարս Նորպչենը և Մեթյու Քաուֆմանը 1990 թվականին, որոնք տարածել էին այն քամպուսով՝ որպես ջրի աղտոտում վտանգավոր միացությունով՝ դիհիդրոգենի մոնօքսիդով[2][3]։ Միտքն առաջացել է Մեթյուի մոտ «Ջրածնի հիդրօքսիդ»-ի զգուշացման համանմանությամբ, որը տպագրվել է Միչիգանի «Durand Express» թերթում, որից հետո երեք ընկերները որոշել են հորինել մի տերմին, որը «կհնչեր էլ ավելի վտանգավոր»։ Էրիկը տպագրել է զգուշացումը համակարգչի վրա, որից հետո այն բազմացվել է պատճենման սարքով։
1994 թվականին Քրեյգ Ջոնսոնը ստեղծել է «Միավորում դիհիդրոգենի մոնօքսիդի արգելման համար» կայք[4]։
1997 թվականին Նատան Զոները՝ Այդահո Ֆոլս քաղաքի Իգլ Ռոկ դպրոցի 14 ամյա աշակերտը, իր 50 համադասարանցիների շրջանում արված հարցումից ստացել է 43 կողմ ձայն քիմիկատի արգելման համար։ Իր հետազոտության համար, որի վերնագիրն էր «Որքա՞ն դյուրահավատ ենք մենք», նա ստացել է տեղի գիտական մրցության առաջին մրցանակը[5]։ Այս հետազոտության հիման վրա՝ լրագրող Դեյվիդ Մուրրեյը ստեղծել է «Զոներիզմ» (անգլ.՝ Zohnerism) տերմինը, որը նշանակում է «փաստի օգտագործում, որը բերում է գիտությունից անտեղյակ հասարակության սխալ կարծիքի»։
1998 թվականի ապրիլի 1-ին Ավստրալիայի պառլամենտի անդամը հայտարարել է միջազգային մասշտաբով միավորում դիհիդրոգենի մոնօքսիդի արգելման համար[6]։
Զգուշացում վեբ-կայքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ դիհիդրոգենի մոնօքսիդը հիշատակվել է «Pittsburgh Post-Gazette» վեբ-կայքում՝ որպես «Միավորում դիհիդրոգենի մոնօքսիդի արգելման համար»[7][8], որն իրենից ներկայացնում էր Քրեյգ Ջեքսոնի կողմից մտացածին կազմակերպություն։ Գգուշացումները (որի բոլոր պնդումները համապատասխանում են իրականությանը) ունեին հետևյալ տեսքը[4]`
Վերջերս հետազոտողները պարզել են, որ ջրմուղիները աղտոտվում են վտանգավոր քիմիկատով։ Այս քիմիական նյութն անգույն է, անհամ և անհոտ։ Ամեն տարի այն սպանում է մեծ քանակությամբ մարդ։ Կառավարությունը ոչ մի ջանք չի թափում այդ վտանգավոր վարակը վերահսկելու համար։ Այդ քիմիկատն անվանվում է «դիհիդրոգենի մոնօքսիդ»։
Քիմիկատն օգտագործվում է հետևյալ նպատակներով՝
- արտադրության մեջ որպես լուծիչ և սառեցուցիչ
- միջուկային ռեակտորներում
- փրփուրի արտադրությունում
- կրակամարիչներում
- քիմիական և կենսաբանական լաբորատորիաներում
- պեստիցիդների արտադրությունում
- արհեստական սննդային հավելումներում
- քիմիկատը համարվում է թթվային անձրևների հիմնական բաղադրիչը
- նպաստում է հողի էրոզիային
- արագացնում է կոռոզիան և վնասում է էլեկտրասարքերը
- պինդ վիճակում քիմիկատի հետ երկարատև շփումը բերում է մարդու մաշկի վնասմանը
- գազային վիճակում քիմիկատի հետ երկարատև շփումը բերում է ուժեղ այրվածքների առաջացմանը
- նույնսիկ չնչին քանակով քիմիկատի ներշնչումը սպառնում է մահվան ելքով
- քիմիկատը հայտնաբերված է չարորակ ուռուցքներում, թարախապալարներում, խոցերում և մարմնի այլ հիվանդագին փոփոխություններում
- քիմիկատն առաջացնում է կախվածություն. քիմիկատի օգտագործումից զերծ պահելու դեպքում սպասվում է 168 ժամվա ընթացքում մահ
- ոչ մի հայտնի մաքրիչ չի կարող ջուրը մաքրել այս քիմիկատից
Չնայած այս ամենին՝ քիմիկատն ակտիվ օգտագործվում է արդյունաբերության մեջ։ Բազմաթիվ ընկերություններ ստանում են այս քիմիկատի բազմաթիվ տոննաներ հատուկ ստորերկրյա խողովակներով։ Այս քիմիկատի հետ աշխատող մարդիկ, որպես կանոն, չեն ստանում հատուկ հագուստ և հրահանգում։ Օգտագործված քիմիկատը տոննաներով թափվում է գետեր և ծովեր։
Մենք կոչ ենք անում բնակչությանը գիտակցել և բողոքել այս վտանգավոր քիմիկատի հետագա օգտագործման դեմ։
Անվանակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիհիդրոգենի մոնօքսիդը ջրի գիտական անվանումներից մեկն է, որն ունի Н2О քիմիական բանաձևը, որտեղ H2` «դիհիդրոգեն»-ն է (լատին․՝ Hydrogenium` ջրածին), իսկ O` «մոնօքսիդ»-ը (թթվածին)։
2005 թվականի IUPAC-ի որոշմամբ՝ ընդունվեց, որ անօրգանական կամայական նյութի համար չկա հստակ որոշված անվանում[9]։ Քիմիական անվանակարգի նպատակն է անվանել նյութն այնպես, որպեսզի բացառվի երկիմաստությունը (յուրաքանչյուր անվանմանը պետք է վերաբերվի միայն մեկ նյութ)։ Չնայած այս ամենին՝ հնարավոր անվանումների թիվը սահմանափակ է։ «Դիհիդրոգենի մոնօքսիդ» անվանումը համարվում է ջրի պաշտոնապես ճանաչված և ընդունված անվանումներից մեկը։
Հիշատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս անվանումը և «Միավորում դիհիդրոգենի մոնօքսիդի արգելման համար»-ը հանդիպում են Penn & Teller։ Bullshit! հաղորդման առաջին եթերաշրջանի 13-րդ մասում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Carder, L; Willingham, P. & Bibb, D. «Case-based, problem-based learning: Information literacy for the real world» (2001), Research Strategies 18: 181—190. (անգլ.)
- ↑ Erich Lechner (փետրվարի 23, 1990), Warning! Dangerous Contamination! (original usenet posting), Usenet rec.humor.funny archive (անգլ.)
- ↑ Оригинальная листовка, распространявшаяся в университете. Արխիվացված 2008-05-30 Wayback Machine (անգլ.)
- ↑ 4,0 4,1 Coalition to Ban Dihydrogen Monoxide Homepage (անգլ.)
- ↑ Dihydrogen Monoxide from Urban Legends Reference Pages, проверено 6 декабря 2010. (անգլ.)
- ↑ Campaign launched against dihydrogen monoxide, Deutsche Presse-Agentur, April 1, 1998. (անգլ.)
- ↑ Roddy., Dennis B. (1997), Internet-inspired prank lands 4 teens in hot water, Pittsburgh Post-Gazette (published April 19, 1997) (անգլ.)
- ↑ Kruszelnicki, Karl S. Mysterious Killer Chemical, Australian Broadcasting Corporation., (2006)
- ↑ General Aims, Functions and Methods of Chemical Nomenclature (March 2004) (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիհիդրոգենի մոնոօքսիդի մասին հոդված Urban Legends Reference Pages կայքում (անգլ.)
- Հումորին նվիրված կայք (անգլ.)