Դիլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Դիլոր», բետա-երկհիդրոհեպտաքլոր, քիմիական պատրաստուկ, կիռարվում է բույսերը մշակաբույսերի վնասատու միջատներից պաշտպանելու համար։ Աղիքային ազդեցության միջատասպան է։ Արտադրվում է 80%-անոց թրջելի փոշու ձևով։ Թույլատրվում է սկսել 3-4 անգամ՝ ազդող նյութը կգ/հա, կարտոֆիլին՝ 0,2-0,5 և բանջարեղենին՝ 0,5-0,6՝ կոլորադյան բզեզի դեմ, շաքարի ճակնդեղին՝ 1,6-2,4՝ երկարակնճիթ բզեզի դեմ։ Վերջին մշակումը թույլատրվում է բերքահավաքից 20 օր (կարտոֆիլ) և 30 օր (շաքարի ճակնդեղ, բանջարեղեն) առաջ։ Միջին թունավոր է մարդկանց և կենդանիների համար։ Առավելագույն թույլատրելի կոնցենտրացիան կարտոֆիլում բանջարեղենում շաքարի ճակնդեղում՝ 0,1 մգ/կգ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։