Դիարբեքիրի ջարդեր (1895)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիարբեքիրի ջարդեր
Սպանության ձևզանգվածային սպանություններ
ԿոորդինատներԿոորդինատներ: 37°54′36.000000099988″ հս․ լ. 40°14′24.000000100007″ ավ. ե. / 37.91000000002777170° հս․. լ. 40.24000000002777711° ավ. ե. / 37.91000000002777170; 40.24000000002777711
Սպանության դրդապատճառՀամիդյան ջարդեր
Հարձակվողներթուրքեր
Սպանվածներ25,000[1]

Դիարբեքիրի ջարդերը, կոտորածներ Օսմանյան կայսրության Դիարբեքիրի վիլայեթում (1895 թվականի նոյեմբեր)։ Այդ իրադարձությունները Համիդյան ջարդերի մասն էին, որոնք ուղղված էին քրիստոնեական բնակչության դեմ։

Դիարբեքիրի ամրոցը
Տիգրիս գետի ափին

Ֆրանսիայի փոխհյուպատոս Մեյրիէի զեկույցի համաձայն Դիարբեքիրի սանջակի տարածքում 119 գյուղեր, որոնք բաղակացած էին 6000 ընտանիքներից, թալանվել և այրվել էին, մոտ 30 000 քրիստոնյաներ սպանվել կամ անհայտ կորել էին։ Մասնավորապես Դիարբեքիր քաղաքում առևանգել էին 50 կանանց և աղջիկների, գյուղերում այդ թիվը շատ ավելի մեծ էր։ Դիարբեքիր քաղաքի նյութական վնասների չափը գնահատվում էր ըստ Մեյրիէի 2 միլիոն թուրքական ֆունտ, իսկ սպանված քրիստոնեաների թիվը 3 000։

Մուսուլմանների մոտ սպանվածների թիվը կազմում էր 195, որոնցից 70-ը սպանվել էին հենց մուսուլմանների կողմից՝ թալանված գույքը բաժանելու ժամանակ։ Ջարդերի ընթացքում մոտ 1 500 քրիստոնեաներ կարողացել էին պատսպարվել Ֆրանսիայի հյուպատոսարանում, իսկ մոտ 3 000-ը՝ Սուրբ հայրերի տաճարում։ Այն թաղամասերում, որոնցում քրիստոնեաները ունեին որոշակի զենք և զինամթերք և կարողացել էին հավաքվել և միավորվել բավարար քանակությամբ՝ ջարդարարները մուտք չեն գործել։ Սակայն եռօրյա ջարդերից հետո թուրքակական ուժայինները քրիստոնեաներին զինաթափել են, իսկ մուսուլմանների մոտ թողել էին զենքերը։ Շատ հայեր ձերբակալվեցին և կտտանքների էին ենթարկվում բանտերում։

Թուրքերը հայ բնակչությունից խլեցին անգամ այն փոքրածավալ օգնությունը, որը տրամադրվել էր անօթևան մնացած ընտանիքներին։ Պատճառն այն էր, որ հայ եպիսկոպոսը հրաժարվել էր ստորագրել այն փաստաթղթերը, որոնք փաստագրում էին իբր հայերի մեղավորությունը ջարդերի իրագործման մեջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Геноцид армян в Османской империи», Сборник документов и материалов под редакцией М. Г. Нерсисяна. Второе дополненное издание. Издателсьство «Айастан», Ереван 1983, стр.132 - 137 (Էլեկտրոնային տարբերակ
  • Angold 2006, էջեր. 512