Դե Վաալ այգի
Տեսակ | քաղաքային զբոսայգի |
---|---|
Երկիր | ՀԱՀ |
Վարչատարածք | Քեյփթաուն |
Հիմնվել է | 1895 |
Ճարտարապետական ոճ | մոդեռն |
Մակերես | 7,267 ± 0,001 հեկտար |
Դե Վաալ այգի (անգլ.՝ De Waal Park), հանրային այգի և ժառանգության վայր Քեյփթաունի Օրանժեզիխտ (Oranjezicht) արվարձանում։ Այգում կան ավելի քան 120 տեսակ ծառեր[1]։ Այստեղ կարելի է հանդիպել շների հետ զբոսնող անցորդների։ Այգին ուղղանկյունաձև է։ Հարավից սահմանակից է Մոլտենո ամբարտակին, մյուս երեք կողմերն էլ սահմանակից են ճանապարհներին։ Այգու հարավարևմտյան անկյունում են գտնվում թենիսի չորս կորտերը, որոնք պատկանում են Գարդենս թենիս ակումբին։ Ամռանն այգում կազմակերպում են կիրակնօրյա բացօթյա համերգեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դե Վաալ այգին Քեյփթաունի առաջին և ամենամեծ այգին էր Քոմփանիս այգիներից հետո, երբ այն բացվեց 1895 թվականին։
1877 թվականին Քեյփթաունի քաղաքային խորհուրդը Վան Բրեդա ընտանիքից, որին պատկանում էր Օրանժեզիխտ ագարակը, հողատարածք գնեց և տարածքը բաժանեց երեք մասի։ Նախ Քեմփ փողոցից ներքև կառուցեցին երկու փոքր ջրամբարներ, այնուհետև Բելվեդերե ճանապարհից ներքև կառուցեցին Մոլտենո ջրամբարը, որը քաղաքին ապահովում է էլէկտրականությամբ։ Ջրամբարների միջև ձևավորվեց բնական պարկ։
Դեյվիդ Քրիստիան Դե Վաալը, որն այդ ժամանակ քաղաքային խորհրդական էր և Կապի գաղութի օրենսդրական խորհրդի անդամ, որոշեց զարգացնել այգին։ Նրա նախաձեռնությամբ Քեյփթաունում և պարկում տնկվեցին հազարավոր ծառեր։ 1889-1890 թթ., որպես Քեյփթաունի քաղաքապետ, նա զարգացրել է այգին, և այն հանրության համար պաշտոնապես բացվել է 1895 թվականին։
Նախնական փուլում այգին կոչվում էր «Հոբելյանական այգի», բայց շուտով անվանափոխվել է՝ ստանալով ներկայիս անունը։
1899 թվականին կառուցվել են աղյուսե պատնեշներով երկու դարպասները և մոդեռն ոճի երկաթակուռ կամարները[2], դեպի Քեմփ փողոց ձգվող պատը, որը 1900 թվականին ընդարձակվեց դեպի Վերին Օրանժ փողոց։ Մոլտենո ճանապարհն ընդարձակվեց դեպի ներքև՝ Քեմփ փողոցին հանդիպակաց և որոշվեց այգին ցանկապատել ճանապարհի կողմից՝ տնկելով Dovyalis caffra:
Փակ հարթակ-տաղավարը կառուցվել է 1904-1905 թթ. Քեյփթաունի ցուցահանդեսի համար, որը տեղի էր ունենում Green Point-ում և ցուցահանդեսի ավարտից հետո տեղափոխվել այգի։ Մի քանի տարի այն օգտագործվել է հանրային ելույթների համար ։
Դե Վաալ այգու վիկտորեական շատրվանը բնական արտեզյան ջրհոր է և սնուցում է Օրանժեզիխտի No. 2 Ներքին ջրամբարը։
1968 թվականի մարտի 22-ին այգին հռչակվել է Ազգային հուշարձան և համարվում է Տարածքային նշանակության ժառանգության օբյեկտ[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հյուսիսարևելյան անկյուն
-
Դե Վաալ այգին 1898 թվականին
-
Այգու կենտրոնը, 2015 թ.
-
Բենդստանդը և Սիգնալ հիլը, 1905 թ.
-
Էդվարդյան տաղավար, 2012 թ.
-
Հյուսիսարևմտյան դարպաս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ FODWP. «Trees & Bees». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Fransen, Hans (2004). The Old Buildings of the Cape. Jeppestown: Jonathan Ball Publishers. ISBN 1868421910.
- ↑ SAHRA. «De Waal Park Gardens Cape Town». SAHRA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դե Վաալ այգի կատեգորիայում։ |