Դերենիկ Աբրահամյան (Ատոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դերենիկ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Ատոմ
Դերենիկ Աբրահամյան
Ծնվել է հունվարի 5, 1968(1968-01-05)
Ծննդավայր Գառնի,(Հայաստան)
Մահացել է մայիսի 27, 1990(1990-05-27) (22 տարեկանում)
Մահվան վայր Նուբարաշեն, Հայաստան
Ազգություն հայ
Ծնողներ հայր՝ Գարիկ Աբրահամյան

Ատոմ (իսկական անունը՝ Դերենիկ Գարիկի Աբրահամյան), (1968, Գառնի - 1990, Նուբարաշեն, թաղված է Գառնիում), Արցախյան շարժման մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերենիկ (Ատոմ) Գարիկի Աբրահամյանը ծնվել է 1968 թվականի հունվարի 5-ին, Կոտայքի մարզի Գառնի գյուղում։ 1975 թվականին հաճախել է Գառնիի միջնակարգ դպրոց։ 1983 թվականին տեղափոխվել է Երևանի թիվ 145 դպրոց, որը հարվածային առաջադիմությամբ ավարտել է 1985 թվականին։ 1985 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի «Վարկ» բաժինը։ 1986-1988 թվականներին ծառայել է խորհրդային բանակում՝ Կիրովաբադի շրջանի զորամասերից մեկում։ 1988 թվականից մասնակցել է Արցախյան շարժմանը, եղել է դասադուլների, միտինգների ու տարբեր այլ միջոցառումների կազմակերպիչն ու ակտիվ մասնակիցը։ 1989 թվականին մի խումբ համախոհների հետ կազմավորել է «Նժդեհ» կամավորականների ջոկատը։ 1990 թվականին մի խումբ ընկերների հետ բավականին մեծ քանակությամբ զենք է հավաքել և պահեստավորել, որը հետագայում ուղարկել են Արցախ։ 1990 թվականին «Նժդեհ» ջոկատի տղաների հետ շինջոկատի անվան տակ քողարկված մեկնել է Արցախ՝ Հադրութի շրջան, որտեղ մասնակցել է մարտերի և կազմակերպչական բազմաթիվ միջոցառումների։ Զոհվել է 1990 թվականի մայիսի 27-ին Նուբարաշենում՝ խորհրդային զինվորի 2 կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով և բազմաթիվպատվոգրերով։ Դերենիկ Աբրահամյանի պատվին Գառնի գյուղի դպրոցն անվանակոչվել է Ատոմի անվան, իսկ ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետում տեղադրվել է նրա հուշաքարը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարտական հաշվարկ», էջ 6-28