Դեսֆինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեսֆինա
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կարգավիճակքաղաք
Մտնում էԴելֆի և Commune of Desfina, Fokida?
ԲԾՄ680 մետր
Բնակչություն1567 մարդ (2021)
Սահմանակցում էԴելֆի
Հեռախոսային կոդ2265
Փոստային ինդեքսներ330 50
desfina.gr

Դեսֆինա[1][2] (հուն․՝ Δεσφίνα[3]), փոքր քաղաք Հունաստանում, որը գտնվում է ծովի մակարդակից 520 մ բարձրության վրա[4], նախկին Պառնասյան թեմում, Դելփիքից 7 կմ հարավ, Ամֆիսայից 18 կմ հարավ-արևելք, Լամիայից 53 կմ հարավ և Աթենքից 116 կմ հյուսիս-արևմուտք։ Մտնում է Կենտրոնական Հունաստանի պերիֆերիայի կազմի մեջ գտնվող Ֆոկիդա ծայրամասային միավորի Դելփիք համայնքի մեջ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 1824 մարդ[3]։

Քաղաքի արևմտյան և հյուսիսային մասով անցնում է ազգային ճանապարհ 48-ը՝ Ագրինիոն-Իտեյա-Դելփիք-Լևադիյա, որը եվրոպական E65 ճանապարհի մի մասն է։

Տաքսիարխի եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսֆինայում է գտնվում բյուզանդական Տաքսիարխի եկեղեցին (Εκκλησία των Ταξιαρχών): Այն փոքր կիսաշրջանաձև տաճար է՝ կամարաձև տանիքով և մի փոքր պատուհանով։ Մուտքի դուռը գտնվում է արևմտյան կողմում։ Դռա վերևի փոքր որմնախորշի վրա պատկերված է Միքայել Հրեշտակապետը։ Պատի արտաքին մասը զարդարված է ագուցված աղյուսներով՝ խոշոր անհավասար քարերի միջև։ Ներքին որմնանկարները տեղ-տեղ զգալիորոն վնասվել են՝ հատկապես պատի ներքևի հատվածում։ Մուտքի վերևում եղած արձանագրությունը պարունակում է թվականը, երբ ստեղծվել են որմնանկարները. 1332 թվական, Անդրոնիկոս II Ավագի կառավարման ժամանակաշրջան և հոգևորականների անունները՝ Թեոդորոս և Կոնստանտինոս Անալիտիս (Θεόδωρος και Κωνσταντίνος Αναλυτής) և Կոնստանտինոս Ստիրոտիս (Κωνσταντίνος Στειριώτης):

Դեսֆինայի համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմիոս-Պրոդրոմոս վանքը Դեսֆինայում

Դեսֆինայի համայնքային միության մեջ մտնում է 10 բնակավայր և Թիմիոս-Պրոդրոմոս վանքը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 1988 մարդ[3]։ Մակերեսը 148 992 կմ² է[4]։

Անվանում Բնակչություն (2011)[3], մարդ
Այոս-Անդրեաս 21
Այոս-Նիկոլաոս 5
Վալտոս 15
Դեսֆինա 1824
Ենիմակիյա 38
Մակրիյա-Մալյա 4
Թիմիոս-Պրոդրոմոս վանք 15
Պոտամի 21
Պրոսակոս 22
Ստենոս 8
Սիկյա 15

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1991 1772[5]
2001 1831[5]
2011 1824[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Десфи́на // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 102—121.
  2. Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М. : Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011 (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (20 Μαρτίου 2014). Дата обращения 22 октября 2017.
  4. 4,0 4,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 349. — ISSN 1106-5761.
  5. 5,0 5,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեսֆինա» հոդվածին։