Դեննիս Մեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեննիս Մեն
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 26, 1998(1998-08-26)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Vladimirescu, Arad County, Ռումինիա[1]
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
2005-2014 Ռումինիա Ատլետիկո Արադ
2014-2015 Ռումինիա ՈՒՏԱ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015-2016 Ռումինիա ՈՒՏԱ 35 (15)
2016-2017 Ռումինիա Ստյաուա II Բուխարեստ 15 (6)
2016– Ռումինիա Ստյաուա 39 (11)
Ազգային հավաքական
2016-2017 Ռումինիա Ռումինիա (մինչև 19) 2 (1)
2017— Ռումինիա Ռումինիա (մինչև 21) 4 (2)
2018— Ռումինիա Ռումինիա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դեննիս Մեն (ռումիներեն՝ Dennis Man, օգոստոսի 26, 1998(1998-08-26)[1][2], Vladimirescu, Arad County, Ռումինիա[1]), ռումինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով խաղում է «Ստյաուա Բուխարեստ» ակումբում որպես հարձակվող կիսապաշտպան կամ հարձակվող։ Մեծահասակների մակարդակում Մենն իր կարիերան սկսել է ՈՒՏԱ ակումբում, իսկ 2016 թվականի սեպտեմբերին՝ 18 տարեկան հասակում, պայմանագիր է ստորագրել «Ստյաուայի» հետ։ Միջազգային մակարդակում հանդես է եկել Ռումինիայի մինչ 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում, իսկ 2018 թվականի մարտին կատարել է իր նորամուտը ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ / ՈՒՏԱ Արադ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին, «Ատլետիկո Արադում» խաղալու ժամանակ, Մենը մեկնել է Անգլիա և փորձաշրջան անցել «Մանչեսթեր Սիթիի» կազմում. նա երիտասարդական թիմի կազմում մասնակցել է «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղին[3]։ Սակայն Մենը վերադարձել է հայրենի երկիր և հետագայում միացել է «ՈՒՏԱ Արադին»։

Մենը ՈՒՏԱ-ի ակադեմիայից հեռացել է 2015 թվականի ամռանը[4]՝ 17 տարեկանում, իսկ օգոստոսի 29-ին կատարել է իր նորամուտը մեծահասակների մակարդակում՝ մասնակցելով Ռումինիայի երկրորդ լիգայի շրջանակներում անցկացված «Գազ Մեթան» ակումբի դեմ խաղին, որում իր թիմը պարտվել է 1։2 հաշվով[5]։ Ակումբի կազմում իր առաջին գոլը նա հեղինակել է հոկտեմբերի 25-ին կայացած «Բիհոր Օրադեայի» դեմ արտագնա խաղում, որում իր թիմը հաղթել է 4:0 հաշվով[6]։

Ստյաուա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերի 6-ին Մենը տեղափոխվել է «Ստյաուա Բուխարեստ» (տեղափոխման վճարը չի հրապարակվել) մեկ տարով և հինգ տարի երկարաձգելու պայմանով, որը կարող էր ակտիվացվել մրցաշրջանի ավարտին[7][8][9]։ Նրա վաճառքը ակումբից կազմել 50 միլիոն եվրո[10]։

«Կարմրակապույտների» կազմում Մենն իր նորամուտը կատարել է 2016 թվականի հոկտեմբերի 2-ին՝ «ԿՍ Ունիվերսիտատյա» ակումբի հետ հանդիպամն առաջին խաղակեսում փոխարինելով վնասվածք ստացած Ֆլորին Տանասեին. հանդիպման 66-րդ րոպեին նա ինքնակամ դուրս է եկել խաղից և նրան փոխարինել է Օվիդիու Պոպեսկուն, իսկ իր թիմն արդյունքում հաղթել է 2։1 հաշվով[11]։ Ավելի ուշ այդ ամսվա ընթացքում նա խփել է իր առաջինգոլը «Ստյաուայի» կազմում և Առաջին լիգայում՝ գրավելով հակառակորդի դարպասը «ԿՍՄ Պոլիտեխնիկա Յասի» ակումբի դեմ խաղում, որում իր թիմը հաղթել է 2։ 0 հաշվով[12]։

2017 թվականի հուլիսի 16-ին Մենը մասնակցել է «Վոլունտարիի» դեմ հաղթական խաղին[13]։ Եվրոպական մակարդակում առաջին անգամ հանդես է եկել օգոստոսի 2-ին՝ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում մասնակցելով «Վիկտորիա Պլզենի» դեմ արտագնա խաղին, որում իր թիմը հաղթել է 4։1 հաշվով[14]։ Լուրեր են տարածվել, թե Մենի տրանսֆերի համար բուլղարական «Լուդոգորեց» ակումբն առաջարկել է 5 մլն եվրո[15][16], իսկ հոկտեմբերի 25-ին Մենը խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում Ռումինիայի գավաթի խաղարկության շրջանակներում անցկացված «Սանատատեա Կլուժ» ակումբի դեմ խաղում, որում նրա թիմը հաղթել է 6։1 հաշվով[17]։ Դեկտեմբերի 17-ին Մենը բացել է հաշիվը «Վիտորուլ Կոնստանցա» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է 2:0 հաշվով[18]։

2018 թվականի հունվարին նա ՈՒԵՖԱ-ի կողմից ընդգրկվել է լավագույն 50 երիտասարդ ֆուտբոլիստներ ցանկում[19]։ Փետրվարի 18-ի խփել է իր թիմի առաջին գոլը «Դինամո Բուխարեսի» դեմ խաղում, որն ավարտվել է 2:2 հաշվով[20]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենը հրավիրվել է Ռումինիայի մինչև 21 տարեկանների հավաքական, որի կազմում իր նորամուտը կատարել է 2017 թվականի սեպտեմբերի 1-ին կայացած Բոսնիա և Հերցեգովինայի թիմի դեմ խաղում, որում իր թիմը հաղթել է 3։1 հաշվով[21]։

Ռումինիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կոսմին Կոնտրան Մենին առաջին անգամ հավիրել է հավաքական՝ 2018 թվականի մարտին Իսրայելի և Շվեդիայի հետ ընկերական խաղերին մասնակցելու համար[22]։ Հավաքականում իր նորամուտը նա կատարել է վերջինի հետ խաղում՝ հանդիպման 87-րդ րոպեին փոխարինելով Նիկոլաե Ստանչուին, իսկ նրա թիմը հաղթել է 1։0 հաշվով Stadionul Ion Oblemenco-ում[23]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենի հայրը` Քրիստիանը, ֆուտբոլային մարզիչ է[24]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 14-ի դրությամբ[25]
Ակումբային վիճակագրություն
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
ՈՒՏԱ Արադ 2015/16 29 10 3 1 2 0 34 11
2016/17 5 5 5 5
Ընդհանուր 34 15 3 1 0 0 0 0 2 0 39 16
Ստյաուա II Բուխարեստ 2016/17 15 6 15 6
Ընդհանուր 15 6 0 0 0 0 0 0 0 0 15 6
Ստյաուա Բուխարեստ 2016/17 6 1 1 0 2 0 0 0 9 1
2017/18 33 10 3 2 10 0 46 12
Ընդհանուր 39 11 4 2 2 0 10 0 0 0 55 13
Ընդհանուր կարիերայում 88 32 7 3 2 0 10 0 2 0 109 35

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 27-ի դրությամբ[26]
Ազգային թիմ Տարի Խաղեր Գոլեր
Ռումինիա
2018 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dennis Man a semnat cu Steaua un contract pe un an, cu prelungire automată. Ce a declarat fotbalistul de 18 ani la Dolce, inclusiv despre națională și VIDEO cu reușitele saleOrange Sport, 2016.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. ITAR-TASS Bashkortostan parliament approves Rustem Khamitov as president(չաշխատող հղում)
  4. «Biography». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  5. «Официальное опубликование правовых актов в электронном виде».
  6. http://lib.consultant.ru/doc.asp?ID=77810(չաշխատող հղում)
  7. «Наградные приказы — Министерство спорта Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  8. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  9. «Рустэм Хамитов награжден медалью Питирима Сорокина». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  10. Елена САДЫКОВА - АО ИД «Комсомольская правда». «Рустэм Хамитов: "Новогодние обращения пишу сам"». АО ИД «Комсомольская правда».
  11. «Hobbies and passions». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  12. «Dennis Man a "spart gheața"! Primul gol la Steaua e și primul pe care-l marchează în Liga 1» [Denis Man "broke the ice"! His first goal at Steaua is also the first in Liga 1] (Romanian). DigiSport. 2016 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «FCSB – FC Voluntari 2–1» (Romanian). DigiSport. 2017 թ․ հուլիսի 16. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Plzeň 1–4 FCSB». UEFA.com. 2017 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  15. «Ajunge Dennis Man la Ludogorets? Anunţul făcut de bulgari» [Will Dennis Man move to Ludogorets? The announcement made by the Bulgarians] (Romanian). Look Plus. 2016 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «FCSB a primit o ofertă de 5.000.000 de euro pentru Dennis Man. Îl vinde patronul?» [FCSB received a €5,000,000 offer for Dennis Man. Will he be sold?] (Romanian). Telekom Sport. 2016 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Sănătatea Cluj – FCSB 1–6. Calificare fără emoţii pentru roş-albaştri, care au avut patru debutanţi. Man, omul meciului» [Sănătatea Cluj – FCSB 1–6. Easy qualification for the red-and-blue, who had four newcomers. Man, man of the match] (Romanian). DigiSport. 2017 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «FCSB a învins FC Viitorul, scor 2-0, în Liga 1» [FCSB defeated FC Viitorul, score 2–0, in the Liga 1] (Romanian). Mediafax. 2017 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «50 for the future: UEFA.com's ones to watch for 2018». UEFA.com. 2018 թ․ հունվարի 5. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  20. «Dinamo - FCSB 2-2: Puşi cu botul pe labe de Teixeira! Derby fabulos cu un final fantastic pe „Arena Naţională"» [Dinamo - FCSB 2-2: Teixeira knocks them down! Fabulous derby with a fantastic finish on the "National Arena"]. Adevărul (Romanian). 2018 թ․ փետրվարի 18. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «Tricolorii mici s-au impus în Bosnia» [The Little Tricolours won in Bosnia] (Romanian). CVL Press. 2017 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «27 de jucători convocați pentru "dubla" cu Israel și Suedia» [27 players called-up for the "double" with Israel and Sweden] (Romanian). Romanian Football Federation. 2018 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «Man a debutat pentru naţională: "Nu mi-au tremurat genunchii, d-asta m-am apucat de fotbal!"» [Man made his debut for the national team: "My knees did not shake, that's why I started playing football!"] (Romanian). Digi Sport. 2018 թ․ մարտի 27. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Cristi Man, tatăl lui Dennis: „Doar Roli Nagy e de vină!"» [Cristi Man, the father of Dennis: „It's only Roli Nagy's fault!”] (Romanian). Special Arad. 2015 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «D. Man». Soccerway. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  26. «Dennis Man». European Football. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեննիս Մեն» հոդվածին։