Դեմիրխանի կիրճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեմիրխանի կիրճ, կիրճ Հայկական Տավրոս լեռնաշղթայի արևմտյան մասում, Եփրատի ձորում։ Հայկական Տավրոսում Եփրատի առաջացրած կիրճերի մեջ Դեմիրխանի կիրճն ամենանշանավորն է։ Այստեղ Եփրատն ունի ընդամենը 80 քայլ լայնություն և երկու կողմից սեղմված լինելով զառիվեր կողմերով և ունենալով մեծ անկում, հոսում է ահռելի աղմուկով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 78 — 992 էջ։