Դեղնաչ պինգվին
Դեղնաչ պինգվին | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Megadyptes antipodes | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Դեղնաչ պինգվին[1](լատ.՝ Megadyptes antipodes), պինգվինների ընտանիքին պատկանող թռչունների տեսակ, Megadyptes[2] ցեղի միակ պահպանված տեսակը։ Հայտնի է նայև անտիպոդի պինգվիններ և Հոյհո։
Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրենց կառուցվածքով հենց Megadyptes antipodes-ն է ավելի շատ նման պինգվիններին մոտ տեսակին։ Դեռ գոյատևող պինգվիններից նրանք ավելի հարազատ են կատարազարդ պինգվիններին։ Մեծ թռչունների երկարությունը 70-75 սանտիմետր է, քաշը՝ 6-7 կիլոգրամ։ Կյանքի տևողությունը հիմնականում 10-12 տարի, որոշ տեսակներ՝ մինչև 20 տարի։ Սրանց մեծ մասն արդեն 2 տարեկանում կարող են ձվադրել։
Գլուխը ծածկված է ոսկեգույնով, ինչպես նաև սև փետուրներով, կզակը և կոկորդը՝ շագանակագույն ստվերով։ Պինգվինի մեջքը սև է, կուրծքը՝ սպիտակ, ոտքերը և կտուցը՝ կարմիր։ «Դեղնաաչք» անունը ստացել է աչքի մոտով անցնող դեղին գծի շնորհիվ։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնականում տարածված են Հարավային կղզուց Կեմբել կղզիախումբ։ Ինչպես նաև մի քանի տեսակներ տարածվում են Բաունտի կղզով և Անտիպոդից արևելք և Մակուորի կղզուց հարավ։ Այն վայրերում, որտեղ գտնվում են պինգվինները կլիման չափավոր է, նրանք հիմնականում հանդիպում են բույսերի կողքին՝ օվկիանոսից ոչ այնքան հետո։
Սովորաբար էգ պինգվինը ձվադրում է մեկ կամ երկու ձու։ Պինգվինների այս տեսակը պատկանում է հազվադեպ հանդիպողներին, չնայած մեծ տարածվածությանը, նրանց թիվը չի անցնում չորս հազարը։ Դեղաաչք պինգվինը շատ լավ է լողում, բայց նրա համար վտանգավոր են շնաձկները և ծովային առյուծները։ Նրա համար մեկ այլ վտանգ են նաև մկները, խոզերը և այլն։
2004 թվականի համաճարակը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվաքանակի խնդիր առաջացրեց 2004 թվականի համաճարակը, երբ սատկում էին գրեթե նրանց երկու երրորդը։ Հիվանդությունը հայտնաբերվեց Օտագո կղզում, ինչպես նաև Ստյուարտ կղզում[3]։
Դեղնաչ պինգվինները և մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պինգվինների այս տիպը գտնվում է վերացման վտանգի առջև։ Կատլինսի ափին՝ Հարավային կղզում հայտնաբերվել է 12 կիլոմետրանոց պահպանվող տարածք, որտեղ պինգվինների համար նախատեսվել են ամենահարմար պայմանները։ Այնտեղ 50 հա տարածքում գտնվում է աշխարհի պոպուլյացիայի 10%-ը[4]։ Հարավային կղզու հարավ-արևելքում կազմակերպվում են այցեր զբոսաշրջիկների համար։
Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պինգվինների աշխարհ
- Նոր Զելանդիա Archived 2016-11-29 at the Wayback Machine.
- Դեղնաաչքերի մասին Archived 2008-05-05 at the Wayback Machine.
- Դեղնաաչք պինգվինները Archived 2008-04-07 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կենդանիների միջազգային անվանումների հնգալեզու բառարան, թռչուններ, լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, 1994 թվականի հրատարակություն
- ↑ Պինգվինների աշխարհ
- ↑ «Mystery illness strikes penguins»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-06-ին։ Վերցված է 2014-12-09
- ↑ «Land set aside for yellow-eyed penguin protection in Catlins»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-06-ին։ Վերցված է 2014-12-09
|