Դեղնաչ պինգվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դեղնաաչք պինգվինից)
Դեղնաչ պինգվին
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Վերնաբաժին Քորդավորներ
Բաժին Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Պինգվիններ
Ընտանիք Պինգվիններ
Ցեղ Դեղնաաչք պինգվիններ
Լատիներեն անվանում
Megadyptes antipodes
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Դեղնաչ պինգվին[1](լատին․՝ Megadyptes antipodes), պինգվինների ընտանիքին պատկանող թռչունների տեսակ, Megadyptes[2] ցեղի միակ պահպանված տեսակը։ Հայտնի է նայև անտիպոդի պինգվիններ և Հոյհո։

Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենց կառուցվածքով հենց Megadyptes antipodes-ն է ավելի շատ նման պինգվիններին մոտ տեսակին։ Դեռ գոյատևող պինգվիններից նրանք ավելի հարազատ են կատարազարդ պինգվիններին։ Մեծ թռչունների երկարությունը 70-75 սանտիմետր է, քաշը՝ 6-7 կիլոգրամ։ Կյանքի տևողությունը հիմնականում 10-12 տարի, որոշ տեսակներ՝ մինչև 20 տարի։ Սրանց մեծ մասն արդեն 2 տարեկանում կարող են ձվադրել։

Գլուխը ծածկված է ոսկեգույնով, ինչպես նաև սև փետուրներով, կզակը և կոկորդը՝ շագանակագույն ստվերով։ Պինգվինի մեջքը սև է, կուրծքը՝ սպիտակ, ոտքերը և կտուցը՝ կարմիր։ «Դեղնաաչք» անունը ստացել է աչքի մոտով անցնող դեղին գծի շնորհիվ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում տարածված են Հարավային կղզուց Կեմբել կղզիախումբ։ Ինչպես նաև մի քանի տեսակներ տարածվում են Բաունտի կղզով և Անտիպոդից արևելք և Մակուորի կղզուց հարավ։ Այն վայրերում, որտեղ գտնվում են պինգվինները կլիման չափավոր է, նրանք հիմնականում հանդիպում են բույսերի կողքին՝ օվկիանոսից ոչ այնքան հետո։

Սովորաբար էգ պինգվինը ձվադրում է մեկ կամ երկու ձու։ Պինգվինների այս տեսակը պատկանում է հազվադեպ հանդիպողներին, չնայած մեծ տարածվածությանը, նրանց թիվը չի անցնում չորս հազարը։ Դեղաաչք պինգվինը շատ լավ է լողում, բայց նրա համար վտանգավոր են շնաձկները և ծովային առյուծները։ Նրա համար մեկ այլ վտանգ են նաև մկները, խոզերը և այլն։

2004 թվականի համաճարակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվաքանակի խնդիր առաջացրեց 2004 թվականի համաճարակը, երբ սատկում էին գրեթե նրանց երկու երրորդը։ Հիվանդությունը հայտնաբերվեց Օտագո կղզում, ինչպես նաև Ստյուարտ կղզում[3]։

Դեղնաչ պինգվինները և մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինգվինների այս տիպը գտնվում է վերացման վտանգի առջև։ Կատլինսի ափին՝ Հարավային կղզում հայտնաբերվել է 12 կիլոմետրանոց պահպանվող տարածք, որտեղ պինգվինների համար նախատեսվել են ամենահարմար պայմանները։ Այնտեղ 50 հա տարածքում գտնվում է աշխարհի պոպուլյացիայի 10%-ը[4]։ Հարավային կղզու հարավ-արևելքում կազմակերպվում են այցեր զբոսաշրջիկների համար։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենդանիների միջազգային անվանումների հնգալեզու բառարան, թռչուններ, լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, 1994 թվականի հրատարակություն
  2. Պինգվինների աշխարհ
  3. «Mystery illness strikes penguins». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. «Land set aside for yellow-eyed penguin protection in Catlins». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղնաչ պինգվին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղնաչ պինգվին» հոդվածին։