Դեղագործությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեղեր

Դեղագործություն 1927 թվականին Ա. Սնջոյանի նախաձեռնությամբ ստեղծվել է դեղագործություն, 1947 թվականին՝ դեղագործ, քիմիայի լաբորատորիա, որոնց հիման վրա 1955 թվականին՝ ՀհԱՀ ԳԱ ՆՕՔՀ-ն։ Վերջինիս տեխնոլոգիական բաժնում արտադրվել են տարբեր դեղանյութեր (անգլերոն, քվատերոն, արփենալ, դիթիլին և այլն)։ 1972 թվականին ԵԲՀ-ում բացվել է դեղագիտության ֆակուլտետ, 1977 թվականին՝ դեղերի տեխնոլոգիայի և դեղագործ, քիմիայի ամբիոններ։ ԵՊԲՀ-ում 2008 թվականին հիմնադրվել է դեղագործության ամբիոն, որտեղ կատարվում են դեղաբանության, դեղագիտական և թունաբան, քիմիաների, կլինիկ, դեղաբանության և կլինիկական դեղագիտության համալիր ուսումնասիրություններ։ Ամբիոնում դեղագետները մասնագիտանում են դեղագիտական վերլուծության, կլինիկ, դեղաբանության և կլինիկ, դեղագործության բնագավառներում։ Կատարվում են ուղեղային արյան շրջանառության խանգարումների դեղաբան, շտկման հետազոտություններ։ Փորձարկվել են ԳԱԿԹ-համակարգի միացությունները և ԳԱԿԹ-ի ածանցյալները (Մ. Բալասանյան, Ն. Միրզոյան), նուկլեոզիդները, պեպտիդային միացությունները (Մ. Խաչատրյան, Շ. Աֆրիկյան)։ Միացությունների կառույց-ակտիվություն կապի ուսումնասիրման հիման վրա նախագծվում և սինթեզվում են նոր կենսաբանական ակտիվ կառուցվածքներ։ ՌԴ դեղաբանության ինստիտուտի (Մոսկվա) հետ համատեղ հետազոտում են (Մ. Բալասանյան, Ն. Միրզոյան, Ք. Աշրաֆյան, Լ. Դհերյան) կաթվածի բուժման համար նոր նյարդապաշտպան միացություններ։ Ամբիոնի կարևոր գիտական ուղղություններից են ՀՀ ֆլորայի բույսերում նոր կենսաբանական ակտիվ միացությունների հայտնաբերման և նրանց դեղաբան, ակտիվության բացահայտման (Ա. ժամհարյան, Ա. Մանջիկյան, Լ. Սմոյան) ուսումնասիրությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png