Դեկտեմբերի 32

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Դեկտեմբերի 32
Տեսակմուլտֆիլմ
Ժանրմյուզիքլ
ՌեժիսորՎլադիմիր Սամսոնով
ՀնչյունավորումՊավել Սմեյան
ՕպերատորԷրնստ Ալեքսանդրի Գաման
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն16,13 վայրկյան
Թվական1988

«Դեկտեմբերի 32» (ռուս.՝ «32 декабря»), անիմացիոն ֆիլմ, երիտասարդ զույգի ընտանեկան հարաբերությունների մասին մյուզիքլ, որը էկրաններին ցուցադրվել է 1988 թվականին[1]։ Իրադարձություններն ուղեկցվում են Պավել Սմեյանի, Լյուբով Պրիվինայի երգերի ներքո և «Դոբրի մոլոդցի» անսամբլի գործիքավորմամբ[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանօրյա մյուզիքլ այն մասին, թե ինչ պատահեց Ձմեռ պապի հետ Նոր տարվա ճանապարհին։ Ձմեռ պապը Նոր տարվա համար տանում է «կյանքի գնացքը», բայց գնացքի ճանապարհը փակում է գլխահակ ձին։ Պարզվում է, որ իր խանդոտ ամուսնու հետ վեճից հետո, գեղեցիկ կինը վերածվել է ձիու, որը ըստ ճապոնական օրացույցի ծնվել էր այդ կենդանու տարում։ Իսկ ամուսնու ծնված տարին դատապարտված է տանելու կապիկի դերը։ Ձմեռ պապը շատ ջանքեր գործադրեց, որպեսզի հաշտեցնի ամուսիններին, որից հետո գնացքը կրկին շարունակեց իր ճանապարհը՝ դիմավորելու Նոր տարին։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր և սցենարի հեղինակ Վլադիմիր Սամսոնով
Բեմադրող նկարիչ Եվգենի Շեշենին
Կոմպոզիտոր Անատոլի Կիսելյով
Երգերի տեքստի հեղինակ Լեոնիդ Դերբենյով
Ոկալ կատարողներ Պավել Սմեյան և Լյուբով Պրիվինա, «Դոբրի մոլոդցի» անսամբլի գործիքային խումբը
Օպերատոր Էռնստ Գաման
Ձայնային օպերատոր Նելլի Կուդրինա
Ռեժիսորի ասիստենտներ Զ. Կրեդուշինսկայա, Ա. Գրիշանովա
Նկարչի ասիստենտներ Ա. Ցիբին
Լուսային նկարիչ Լ. Յանելիս
Նկարիչ-մուլտիպլիկատոր Լ. Կոլոկով, Ն. Բեզելցևա, Ա. Սվիսլոցկի, Ե. Դելյուսին, Դ. Նաումով, Յու. Անդրեև, Ի. Գունդիրևա, Ա. Յուրկովսկայա, Մ. Զայցև, Վ. Բարբե
Մոնտաժող Լ. Ռուբան
Խմբագիր Ալիսա ֆեոդորիդի
Տնօրեն Լ. Վարենցովա

DVD հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD տարբերակով հրապարակվել է «Անտառում եղևնի է ծնվել» մուլտֆիլմերի ժողովածուում («Էկրան» ստեղծագործական միության մուլտֆիլմերի ժողովածու)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Георгий Бородин. «Новогодняя анимация». Аниматор.ру.
  2. 32 декабря, СССР-1988 | Мультфильмы онлайн(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]