Դելյուվիալ նստվածքներ
Արտաքին տեսք
Դեկյուվիալ նստվածքներ, դելյուվիում (լատին․՝ deluo — լվանում եմ), ապարների հողմնահարման նյութերի կուտակումներ։
Գենետիկորեն կապված են բեկորային նյութերի ծանրության ուժի, ձնհալի ու անձրնաջրերի ազդեցությամբ տեղափոխման և բարձրությունների լանջերին ու ստորոտներում կուտակման հետ։ Դելյուվիալ նստվածքներում հաճախ հանդիպում են ոսկու, անագի, վոլֆրամի, այլ մետաղների ցրոններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 327)։ |