Դավիթ Ալուխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Վալերիի Ալուխանյան
ԱԼՈՒԽԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՎԱԼԵՐԻԻ.jpg
8 օգոստոսի, 1974 - 6 մարտի, 1993
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Բաքու
Մահվան վայր ԼՂՀ Մեծշեն, Մարտակերտի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ Arzhakh-Ariutyan-hamar-medal.png Courage medal of RA.jpg

Դավիթ Ալուխանյան (8 օգոստոսի, 1974, Բաքու - 6 մարտի, 1993, Մեծշեն, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Ալուխանյանը ծնվել է 1974 թ. օգոստոսի 8-ին Բաքու քաղաքում։ Սկզբնական կրթությունը ստացել է քաղաքի թիվ 201 դպրոցում։ 1988 թ. հոկտեմբերին ընտանիքով բռնի տեղափոխվել է Ստեփանակերտ։ 1990 թ. անդամագրվել է ազատամարտիկների առաջին ջոկատներից մեկին, ծառայել հետախուզական վաշտում։ Մասնակցել է Կրկժանի, Խոջալուի, Քյոսալարի, Ջանհասանի, Շուշիի, Նախիջևանիկի, Չափարի, Կուսապատի, Մեծ շենի մարտերին։ Զոհվել է 1993 թ. մարտի 6-ին Մարտակերտի շրջանի Մեծշեն գյուղի ազատագրման համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]